Երեքշաբթի, 08 Սեպտեմբերի 2020 18:47

Ռ. Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության քննությունը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը մեկամսյա դադարից հետո վերսկսվել է: Երկրորդ նախագահի պաշտպանական թիմը միջնորդել է փոխել գործով տուժածների իրավահաջորդների դատական կարգավիճակը: Ի դեպ, նրանք, ինչպես և հայտարարել էին, նիստին չեն մասնակցել: Պետական մեղադրողները ներկայացված միջնորդությանը առարկել են: Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանն էլ միջնորդել է Քոչարյանի գույքի ու բանկային հաշիվների վրա դրված արգելանքը վերացնել, իսկ այդ հարցը քննել դռնփակ ռեժիմով: Նիստին զուգահեռ ակցիա են իրականացրել Քոչարյանի աջակիցները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2024 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։