Մեղադրանք է առաջադրվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Արդարադատության նախարարի հրամանով` աշխատանքից ազատվել է «Հայաստանի Ազգային արխիվ»-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: ԱԱԾ-ն բացահայտել է «Արմավիր» ՔԿՀ-ի պաշտոնյայի մասնակցությամբ խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր: Իսկ Խաշթառակ համայնքում դաժան ծեծի հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրը հիվանդանոցում մահացել է: