ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկել է ազգային արժույթով ավանդների հատուցումների երաշխավորման գումարը ավելացնել 10 միլիոնից մինչև 16 միլիոն դրամով: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկումից առաջ ներկայացվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում: Մելքումյանը համոզմունք է հայտնել, որ իր հեղինակած փոփոխությունը կնպաստի ներդրողների վստահության բարձրացմանը, քանի որ կերաշխավորվի ավանդների մինչև 45 տոկոս գումարը: