Ատելության խոսքի դեմ պայքարելու գործիքների մասին այսօր բուռն քննարկում է ծավալվել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում: Մինչև տարեվերջ հանձնաժողովում ստեղծված աշխատանքային խումբը ՄԱԿ-ի «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրական փոփոխություններ է կատարելու: «Էպիկենտրոն»-ի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ատելության խոսքի դեմ պայքարը իշխանությունը պետք է սկսի իրենից: Ըստ պատգամավորի՝ ամեն օր ծնվող ֆեյք պորտալները հստակ կոորդինացվում են իշխանական թիմի տարբեր գործիչների կողմից: