Հայաստանում գործող «Մտավոր սեփականության պաշտպանության ասոցիացիայի» նախաձեռնությամբ առաջիկա ամիսներին բեմադրվելու է գերմանացի մեծանուն երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Հռադամիստ» օպերան: Նախաձեռնությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել բեմադրման գլխավոր դիրիժոր, աշխարհահռչակ Ջորջ Փահլիվանյանը, ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան, Մոսկվայի Մեծ թատրոնի մեներգչուհի Աննա Ագլատովան և այլ մեծանուն գործիչներ: Գառնու տաճարի տարածքում տեղի է ունեցել ստեղծագործության բեմադրման աշխատանքների մեկնարկի շնորհանդեսը: