Ազգային ժողովը արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո կարանտին հայտարարելու հնարավորություն տվող օրենք է ընդունել: Առաջին ընթերցմամբ, օրենսդրական փաթեթին կողմ է քվեարկել 80 պատգամավոր: Ավելի ուշ նախագիծն ընդունվել է նաև 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները կոշտ քննադատության են արժանացրել առաջարկվող փոփոխությունները և դեմ քվեարկել նախագծին: Իսկ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ Մանե Թանդիլյանին փոխարինելու է Ստեփան Ստեփանյանը: