Արմավիրի մարզում և Երևանում գրանցված ալկոհոլային թունավորման դեպքերից մահացածների թիվը հասել է 12-ի: «Էպիկենտրոն»-ին ասել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային թունավորման ընդհանուր 23 դեպք: Տուժածները բուժվում են հանրապետության տարբեր հիվանդանոցներում, 2 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է: Բազմաթիվ մարդկանց կյանքեր խլած թունավորման պատճառը Արմավիրի 50-ամյա բնակիչ Աշոտ Հովսեփյանի պատրաստած անհայտ ծագման օղին է: Քաղաքացին ձերբակալված է, նրա տանը հայտնաբերվել է մոտ 200 լիտր «ինքնաշեն» օղի: