Արմավիրի մարզում և Երևանում գրանցված ալկոհոլային թունավորման դեպքերից մահացել է 10 մարդ: Տուժածները բուժվում են հանրապետության տարբեր հիվանդանոցներում, 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է: Իրավապահները պարզել են, որ բազմաթիվ մարդկանց կյանքեր խլած թունավորման պատճառը Արմավիրի 50-ամյա բնակիչ Աշոտ Հովսեփյանի պատրաստած անհայտ ծագման օղին է: Քաղաքացին ձերբակալված է, նրա տանը հայտնաբերվել է մոտ 200 լիտր «ինքնաշեն» օղի: Բոլոր այն քաղաքացիներին,որոնք վերոնշյալ անձից ալկոհոլային խմիչք են գնել, Քննչական կոմիտեն հորդորում է չօգտագործել այն և դիմել կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն: