Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որով սահմանվում են աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները: Ըստ փորձագետ Տիգրան Աբրահամյանի՝ սա օժանդակող ուժ կդառնա ակտիվ բանակին՝ ստեղծելով հնարավորություն ավելի մարտունակ պահեստազոր ունենալու համար: Աշխարհազորային ուժերը ձևավորվելու են կամավորության սկզբունքով: Նախագծի նախնական տարբերակով՝ դրանք գտնվելու են գլխավոր շտաբի ուղիղ ենթակայության ներքո: