Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում է: Նա տիկնոջ հետ մասնակցել է «Արցախի հերոս» բարձրագույն պարգևների հանձնման արարողությանը: Նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ հետմահու «Արցախի հերոս» կոչումներ են շնորհվել ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին և Արցախի գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին: