«Կամք» նախաձեռնության անդամները, մտավորականներ, դերասաններ , մանկավարժներ ու դասախոսներ նորից ԿԳՄՍ նախարարության մոտ են հավաքվել` Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Նրանք նշել են, որ չորս ոլորտ համակարգող նախարարի օրոք, բացի ազգային արժեքները ոտնահարվելուց, այլ փոփոխություներ չեն եղել: Ակցիայի մասնակիցները քայլերթով անցել են նաև կառավարության ու խորհրդարանի շենքերի մոտով` հայտարարելով, որ կշարունակեն բողոքել այնքան, քանի դեռ Արայիկ Հարությունյանը հրաժարական չի տվել: