Երևանի «Էրեբունի» ռուսական ավիացիոն բազայում բաց դռների օր էր հայտարարվել «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում: Ներկայացվել են մարտավարական դրվագներ, որոնք իրականացրել են կործանիչ և բանակային ավիացիայի անձնակազմները: Համաժողովի միջոցառումների անցկացման համար ներառվել են նաև Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումները, այդ թվում՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական բազան: