Միջազգային կառույցները ջանք չեն խնայում Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանին հայրենիք վերադարձնելու համար, լրագրողների հետ ճեպազրույցում համոզմունք է հայտնել Պաշտպանության նախարարը: Դավիթ Տոնոյանը նշել է, որ իրականացվում է ծառայողական քննություն՝ պարզելու, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև սահմանային իրավիճակի մասին: