Հզոր պայթյուն Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային շենքում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն: Փլատակների տակ է մնացել 3 մարդ, նրանցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել: 19 քաղաքացի տարհանվել է: Երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Նրանցից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը՝ ծայրահեղ ծանր:Դեպքի վայր են ժամանել ոչ միայն մեծ թվով փրկարարներ, այլև վարչապետը՝ արտակարգ իրավիճակների նախարարի հետ: Երևանի քաղաքապետը հանձնարարել է պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով: