Եղեգնուտ գյուղի ավագանու անդամներն ու բնակիչները շարունակում են բողոքի ակցիան ընդդեմ Արմավիրի մարզպետի և նախկին գյուղապետի: Այսօր նրանք հավաքվել էին կառավարության դիմաց: Ցուցարարները մարզպետին մեղադրում են համայնքի ասֆալտապատման գործընթացին խոչընդոտելու և նախկին գյուղապետի վերադարձի հարցում շահագրգիռ լինելու համար: Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն «Էպիկենտրոն»-ին ասել է, որ Եղեգնուտ գյուղի շուրջ ընթացող գործընթացներն իրավական են, և բնակիչներին ներկայացվել են որոշումների բոլոր հիմքերը: