Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 18-ի հրամանագրով վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը: ՊՆ-ն այսօր մանրամասներ է ներկայացրել Հայաստանի 18-րդ ազգային հերոսի գործած սխրանքից: Կապիտան Սանամյանը հմտորեն ղեկավարել է հատուկ հետախուզական միջոցառումներ իրականացնող խմբի անձնակազմը՝ կազմակերպելով «ԱՆՎԱԽ» մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի բազմակի գրոհների կասեցումը: Եվս 199 զինծառայողներ պարգևատրվել են պետական պարգևներով: