Համավարակով պայմանավորված սահմանափակումների մասին պարետի նոր որոշմամբ օգոստոսի 19-ից թույլատրվել էր թանգարանների վերաբացումը: Մեր նկարահանող խումբը շրջել է մայրաքաղաքի թանգարաններով, փորձել պարզել, թե ինչ պայմաններում է ընթանում մշակութային այդ հաստատությունների աշխատանքը: Սահմանվել են սպասարկման մի քանի կանոններ. թանգարաններ մուտք գործելիս և այնտեղ գտնվելու ընթացքում այցելուները պետք է կրեն դիմակ, պետք է ջերմաչափվեն, ախտահանեն ձեռքերը: Սոցիալական տարածություն պահպանելու համար էլ այցելուները թանգարանի տարածքում պետք է շրջեն հատուկ գծանշումների վրայով: