Ուսումնական նոր տարվան ընդառաջ` կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը: Համաճարակային իրավիճակից ելնելով՝ դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց կգան սեպտեմբերի 14-ին՝ մեկ անձի ուղեկցությամբ: Դասագրքերի բաշխումը դպրոցներում կիրականացվի օգոստոսի 20-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում: