Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված գյուղական համայնքների փողոցների խճապատման հեռանկարներին: «Մեր խնդիրն է, որպեսզի ընդհանրապես գյուղական համայնքներում միջավայրը դարձնենք ժամանակակից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ քննարկման առիթը վերջին օրերի մարզային այցերի ընթացքում կատարած արձանագրումներն են առ այն, որ աշխատանքի բաժանման և մեխանիզմների հստակեցման կարիք կա: Ներկայացվել են ճանապարհների նորոգման հնարավոր տարբեր մոդելներ: Վարչապետը հետաքրքրական է համարել տեղական հումքի՝ Հայաստանում առկա քարային պաշարների արդյունավետ կիրառմամբ լուծումների մշակումը: