«Սասնա ծռեր»-ի գործով դատավարությունը մոտենում է ավարտին: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կայացած հերթական նիստի ժամանակ նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի՝ դատարանը լսել է տուժողների իրավահաջորդներին: Նրանք նշել են, որ պետության պարտականությունն է դատարանի միջոցով իրականացնել արդար քննություն, որպեսզի ամեն մարդ իր արարքի համար արժանի պատիժ ստանա: Հիշեցնենք, որ նախորդ նիստին մեղադրողը հրապարակել էր մեղադրական ճառը և 8 ու կես տարուց մինչև ցմահ ազատազրկում պահանջել «Սասնա ծռեր»-ի անդամների համար: