Բեյրութի պայթյունից արդեն տասնմեկ օր է անցել, սակայն պաշտոնապես հայտնի չէ դրա պատճառը: Լիբանանի կառավարությունը խոստացել էր հնգօրյա ժամկետում հետաքննել ու պարզել պատճառը, սակայն ժամկետը լրանալուց երկու օր անց գործադիրը հրաժարական տվեց: «Էպիկենտրոն»-ը զրուցել է Լիբանանում լույս տեսնող «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագրի հետ՝ պարզելու, թե ինչու է ձգձգվում պայթյունի պաշտոնական պատճառի հրապարակումը: Սևակ Հակոբյանն ասել է, որ իրենք այդ ժամկետին ի սկզբանե անլուրջ են վերաբերվել, քանի որ կառավարությունը վաղուց է կորցրել քաղաքացիների վստահությունը: