Արցախի խորհրդարանն այսօր սկսել է արտահերթ նստաշրջանի աշխատանքները: Առաջին ընթերցմամբ ընդունվել է 2 նախագիծ, որոնցով փոփոխություններ են կատարվում 2020 թվականի պետական բյուջեի և պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքներում: Նախատեսվում է 2020 թ-ի բյուջեի եկամուտները ավելացնել 5 միլիարդ դրամով՝ եկամուտները դարձնելով ավելի քան 126մլրդ դրամ, ծախսերն էլ՝ 136 միլիարդ դրամ՝ 14 միլիարդ ավելացմամբ: Ֆինանսավորումը կիրականացվի ստացվելիք փոխառու միջոցների հաշվին: