Դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվել է Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիստը: Հետազոտվել են գործում առկա փաստաթղթերը: Հրապարակվել են նաև Դավիթ Սանասարյանի առնչությամբ ԱԱԾ-ի իրականացրած օպերատիվ միջոցառումները: Դատարանում այսօր մանրամասներ են հրապարակվել ԱՆ Արսեն Թորոսյանի և Դավիթ Սանասարյանի նամակագրությունից: Սանասարյանն էլ մեկնաբանել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից Արսեն Թորոսյանի նկատմամբ հարուցած վարույթի փաստը: