Ազգությամբ հայ ՌԴ 80-ից ավելի քաղաքացիներ արդեն մի քանի օր է՝ Բագրատաշենի անցակետում են: Նրանք պահանջում են թույլ տալ իրենց վերադառնալ Ռուսաստան, քանի որ մոտ 5 ամիս է` մնացել են Հայաստանում՝ ընտանիքներից ու հարազատներից հեռու: «Էպիկենտրոնի»-ի հետ զրույցում քաղաքացիներն ասել են, որ գտնվում են անելանելի վիճակում, մնացել են առանց գումարի, քնում են մեքենաներում , օրն անցկացնում բաց երկնքի տակ: ԱԳՆ մամուլի խոսնակը, արձագանքելով նրանց խնդրին, նշել է, որ Վրաստանում, Հայաստանում և ՌԴ-ում դեռևս գործում է քաղաքացիների մուտքն արգելող որոշումը: Նա հորդորել է դիմել Հայաստանում ՌԴ դեսպանություն: Այնտեղից էլ «Էպիկենտրոն»-ին հայտնել են, որ 4000 մարդ արդեն կարողացել է վերադառնալ, հաջորդ չվերթների ընթացքում կմեկնեն նաև հերթագրված մյուս քաղաքացիները: