Հունիսի 30-ին «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչները դիմել էին գլխավոր դատախազություն, հանցագործության մասին հաղորդում ներկայացրել: Նրանք պահանջել էին քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ: Հաղորդումն ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու համար: Ծառայությունը, սակայն, մերժել է ներկայացված հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել: Երեք ուժերը որոշել են բողոքարկել այդ որոշումը: