Items filtered by date: Ուրբաթ, 31 Հուլիսի 2020
Ուրբաթ, 31 Հուլիսի 2020 22:01

Էպիկենտրոն 31.07.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 31 Հուլիսի 2020 20:15

Անցուդարձ 31.07.2020

Published in Անցուդարձ

Մարդու իրավունքների պաշտպանն ու ոլորտի մասնագետները քննարկել են արտակարգ դրության պայմաններում հավաքների ու ցույցերի արգելքը: Քննարկման մասնակիցներն առանձնացրել են նման իրավիճակներում ոստիկանների դերն ու կատարած աշխատանքը՝ համարելով, որ իրավապահ համակարգը, հավաքների ուղղվածությունից ելնելով, երբեմն ընտրովի մոտեցում է ցուցաբերում: Նրանք մատնանշել են միջազգային օրինակը, որ շատ երկրներում հավաքներն արդեն թույլատրվում են, իսկ Հայաստանում շարունակվում է խախտվել Սահմանադրությամբ ամրագրված հավաք անելու՝ մարդկանց իրավունքը:

«Այնպես չէ, որ մենք չենք սպասում նման հրամանի»,- այսպես է Հայաստանի Պաշտպանության նախարարն արձագանքել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այն հայտարարություններին, թե հրամանի դեպքում պատրաստ են ռազմական գործողություններ սկսել: Արցախում գտնվող Դավիթ Տոնոյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահի՝ «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությանն ու Բաքվի ռազմատենչ հռետորաբանությանը: Արցախում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՊԲ հրամանատարի ուղեկցությամբ այցելել է մի շարք զորամասեր:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է դատավորների ընդհանուր ժողովը: Այն նախատեսված է եղել անցկացնել այս տարվա մարտի 13-ին, սակայն, համավարակով պայմանավորված հետաձգվել է: Ի թիվս այլ հարցերի, օրակարգում է նաև ՍԴ դատավորի թեկնածուի և ԲԴԽ դատավոր անդամի ընտրության հարցը: ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելու դիմում են ներկայացրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրի դատավոր Արման Կուրեխյանը:

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն առավոտյան հրավիրվել էր ԱԱԾ՝ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու: Մոտ 20 րոպե հետո Վանեցյանը դուրս է եկել ԱԱԾ շենքից և հայտարարել ՝ հրավիրվել է անհեթեթ և շինծու գործի շրջանակում, որը հետապնդում է քաղաքական նպատակ: Արթուր Վանեցյանը հայտնել է նաև, որ որևէ կարգավիճակ և ԱԱԾ գալու պարտավորություն չի ունեցել: «Հարգելով ինստիտուտը՝ ներկայացել եմ, բայց հրաժարվել եմ բացատրություն տալուց»,- ասել է ԱԱԾ նախկին տնօրենը: Անդրադառնալով քաղաքական գործընթացներին՝ նա չի բացառել, որ առաջիկայում հանդիպումներ կունենա նախկին երեք նախագահների հետ:

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանությունը առաջնային խնդիրներից է»,- Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին ներկայացնելիս ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շրջակա միջավայրում խնդիրները շատ են՝ սկսած կենցաղային աղբից մինչև Սևանա լճի հարցը: «Սևանի ափին այսօր մենք ամեն քայլափոխի տեսնում ենք բնապահպանական աղետ»,- ասել է վարչապետը: Նա շնորհակալություն է հայտնել Էրիկ Գրիգորյանին ու հույս հայտնել, որ նոր նախարարը կշարունակի նրա կիսատ թողած գործը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։