Հուլիսի 16-ին հակառակորդը հերթական անգամ թիրախավորել ու հրետակոծել էր մարզի սահմանապահ գյուղերն ու արկեր արձակել խաղաղ բնակչության ուղղությամբ: Հրետակոծությունից վնասվել են Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի տները, մեկ մանկապարտեզ ու ջրագիծ: ԱԹՍ –ից վիրավորվել է նաև Չինարի գյուղի բնակիչ: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Բնակչությանը հասցված վնասի չափերը ճշտվում են: Մեր գործընկեր Արթուր Հակոբյանն այցելել է հրետակոծված գյուղեր ու զրուցել սահմանապահ բնակիչների հետ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv