Items filtered by date: Երեքշաբթի, 22 Դեկտեմբերի 2020
Երեքշաբթի, 22 Դեկտեմբերի 2020 22:10

Էպիկենտրոն 22.12.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Այսօր Հանրապետության հրապարակում են եղել նաև համապետական գործադուլ-դասադուլին միացած ավելի քան 700 փաստաբաններ, ազատամարտիկներ, գիտնականներ, մտավորականներ, հազարավոր այլ քաղաքացիներ: «Նիկոլ Փաշինյանը, որպես ղեկավար մերժված է հասարակության լայն զանգվածների կողմից և չի տիրապետում երկրում տիրող իրավիճակին»,- «Էպիկենտրոն»-ի հետ զրույցում ասել են քաղաքացիները՝ ընդգծելով, որ վարչապետի մեկ օր ավել պաշտոնավարումը վտանգում է մեր հայրենիքի գոյությունը:


Ժամը 18.00-ին լրացել է Հայրենիքի փրկության շարժման կողմից «Իմ քայլը» խմբակցությանը տրված ժամանակը, որի ընթացքում նրանք պետք է ներկայանային Հանրապետության հրապարակ և ընդդիմության ղեկավարության հետ քննարկեին ստեղծված իրավիճակի ելքերը: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է,որ տրված ժամկետի ընթացքում «Իմ քայլը» խմբակցությունից որևէ արձագանք չի ստացվել: «Նրանք չեկան,մենք էլ պատրաստվում ենք այստեղ մնալ այնքան, մինչև Փաշինյանի հրաժարականի պահանջը կատարվի»,-ասել է Սաղաթելյանը: Գեղամ Մանուկյանն էլ ոստիկաններին հորդորել է չխոչընդոտել հրապարակում վառարաններ տեղադրելուն, որպեսզի ակցիայի մասնակիցները գիշերը չմրսեն: Իվետա Տոնոյանը տեղեկացրել է, որ ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստան»-ը վաղը նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ,որի օրակարգում ռազմական դրությունը չեղարկելու հարցն է:

Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին զուգահեռ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության խաղաղ ակցիաներ են անցկացվել: Քաղաքացիները շրջափակել են կառավարության, գլխավոր դատախազության և Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող նախարարությունների շենքերը: Ցուցարարները կոչ են արել միանալ համապետական գործադուլին և պահանջել վարչապետի հրաժարականը: Ակցիայի մասնակիցները ճեղքել են ոստիկանական պատը և մտել նախարարությունների շենքի բակ, որտեղ քաշքշուկ և բախում է տեղի ունեցել: Քաղաքացիները վրաններ են խփել հրապարակում և հայտարարել, որ պայքարելու են մինչև վերջնական նպատակ՝ Փաշինյանի հեռացում: Անհնազանդության ակցիաներին միացել է նաև Փաստաբանների պալատը:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում մեկնարկել են Հայրենիքի փրկության շարժման հայտարարած համահայաստանյան գործադուլի, դասադուլի և զանգվածային անհնազանդության գործողությունները, որին մասնկացել են 1000-ավոր քաղաքացիներ: Հրապարակում պարբերաբար ներկայացվել են համազգային գործադուլ-դասադուլին միացող կազմակերպությունների, անհատների, ուժային և պետական այլ համակարգերի ներկայացուցիչների անունները: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է իրավական-սահմանադրական այն 4 ճանապարհները, որոնցից որեւէ մեկով Նիկոլ Փաշինյանը պետք է թողնի վարչապետի պաշտոնը:

Երևանի ավագանին այսօր աշխատանքը սկսել է առանց քաղաքապետի, Հայկ Մարությանը եկել է ուշացումով: Իսկ հերթական նիստում քննարկվել է Երևանի փոխքաղաքապետ նշակակելու հարցը: Օրակարգը փոխել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները: Խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը Հայկ Մարությանին և «Իմ քայլը» խմբակցության անդամներին կոչ է արել միանալ գործադուլին և բոլորով ուղևորվել Հանրապետության հրապարակ՝ պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ավագանու ԲՀԿ-ական անդամները ելույթներից հետո բոյկոտել են նիստը:

Վաղ առավոտից գորիսեցիները հավաքվել են քաղաքի կենտրոնական հրապարակում՝ ի աջակցություն իրենց քաղաքապետի: Հավաքի մասնակիցները նշել են, Առուշ Առուշանյանն ընտրվել է գորիսեցեների բացարձակ մեծամասնության կողմից և Գորիսում կատարվող բարեփոխումների խորհրդանիշներից է: Մեկ այլ քաղաքացի էլ, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Գորիս այցի չեղարկմանը, նշել է, որ վարչապետի մուտքը Սյունիք միշտ փակ է մնալու:

Ժամկետային զինծառայողների ծնողներն այսօր կրկին կառավարության մոտ են հավաքվել: Ծնողները հայտարարել են, որ պատերազմին մասնակցած իրենց որդիները 7-օրյա արձակուրդ են եկել առողջական խնդիրներով: Դեռ չհասցնելով կազդուրվել՝ մի մասը կրկին վերադարձել է ծառայության: Ծնողներից 2-ը կառավարությունում ներկայացրել են խնդիրն ու մի քանի առաջարկ ներկայացրել, բայց՝ մերժվել: Նրանք հայտարարել են, որ կգնան Պաշտպանության նախարարություն և կպահանջեն հանդիպում նախարարի հետ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։