Items filtered by date: Ուրբաթ, 09 Օգոստոսի 2019
Ուրբաթ, 09 Օգոստոսի 2019 22:05

Էպիկենտրոն 09.08.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Երևանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել ու որոշում կայացրել աղբահանության համար բյուջեն ավելացնել: Քաղաքապետը արտահերթ նիստին ներկա չի եղել, իսկ փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարվել է հստակ ասել, թե ինչո՞ւ չեն խզում պայմանագիրը «Սանիթեքի» հետ: «Սանիթեքն» էլ հայտարարել է, որ իրենք օգոստոսի 2-ին քաղաքապետարանին են ներկայացրել ստեղծված իրավիճակի հանգուցալուծման երկու առաջարկ` կարճաժամկետ և երկարաժամկետ, սակայն մինչ օրս ընկերության այդ առաջարկները մնացել են անպատասխան:

ԱԱԾ-ն բացահայտել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու դեպքեր: Պարզվել է, որ զինկոմիսարիատներից մեկի նախկին բարձրաստիճան սպան և սպային օժանդակող անձը կաշառքի դիմաց կազմակերպել են բժշկական կեղծ ախտորոշումներ ձեռք բերելու և դրանց հիման վրա պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետումներ տրամադրելու գործընթացները: Իսկ ահա ժուռնալիստների միության նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել: Օրվա բացահայտումներն ու իրավական ոլորտին առնչվող նորությունները՝ առաջարկվող տեսանյութում:

Ուրբաթ, 09 Օգոստոսի 2019 17:47

Այսօր նշվում է Շինարարի օրը

Շինարարներն այսօր նշում են իրենց մասնագիտական տոնը: Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հայ շինարարի դերն անգնահատելի է համարել հայոց պատմության մեջ: «Մեր ամբողջ քարակերտ պատմությունը շինարարության պատմություն է` սկսած նախնադարյան ժամանակաշրջանից մինչև այսօր»,-ասել է Վերմիշյանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով էլ՝ հայ ճարտարապետների և շինարարների հեղինակած հրաշալի գլուխգործոցներն ուղենիշ են նոր սերնդի մասնագետների համար: Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ներքաղական ուշագրավ թեմաներին:

Ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղրղզստան։ Մեր երկրի ղեկավարը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Առավոտյան Նիկոլ Փաշինյանին ընդունել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ավելի ուշ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի հանդիպումը Ռուսասատանի իր գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ:«Հայ-ռուսական հարաբերություններում վերընթաց զարգացում կա»,- Փաշինյանին ասել է Մեդվեդևը: Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը նախագահող Հայաստանի վարչապետը ԵԱՏՄ երկրների իր գործընկերներին ասել է, որ Հայաստանը առանձնակի կարևորում է ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը:

 

Ուրբաթ, 09 Օգոստոսի 2019 16:33

Գյումրիում դելֆինարիում է բացվել

Աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել Գյումրիում: Վերջապես իր դռներն է բացել քաղաքի առաջին դելֆինարիումը: Անդրանիկ դիտմանն ազատ նստարան չի եղել, նշանավոր իրադարձությանը ներկա գտնվելու համար Գյումրի են ժամանել բազմաթիվ հյուրեր:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։