ՊԵԿ-ի նախաձեռնությամբ՝ դեռևս անցած տարվանից, ավտոներկրողներն իրենց մեքենաները կարող են մաքսազերծել հանրապետության բոլոր մաքսատներում: Մաքսային ձևակերպումներն իրականացվում են , Կարգոե բեռնային համալիրում: Եթե սկզբնական շրջանում այստեղ օրական ձևակերպվում էր շուրջ 30-40 տրանսպորտային միջոց, ապա այսօր՝ 100-150: ,Կարգոյումե իրականացվում են նաև բեռնարկղերի բեռնաթափման աշխատանքներ՝ շուրջօրյա հերթափոխով, իսկ աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ երբեմն նաև հանգստյան օրերին:
Մի կաթիլի մեղրի պատմություն Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում: Անդրանիկի 112 շենքի բնակիչները պատկան մարմինների ուշադրությունն են հրավիրել իրենց խնդրի վրա: Պարզվում է՝ շենքի հետնամասի մի փոքր կանաչապատ հատված նախկին քաղաքապետի օրոք վաճառվել է, հիմա էլ սեփականատերը ցանկանում է շինարարություն անել ու այդ նպատակով փոխում է բազմաբնակարանի կոմունալ ցանցի տեղը: Բնակիչները պնդել են, թե դա անօրինական գործողություն է: Հողակտորի սեփականատիրոջ ու բնակիչների միջև ծագած վեճի հանգուցալուծմանը հետևել է Աիդա Կարապետյանը:
«Հայաստանն ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանի իշխանություններն անկարող են ընկալել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ. օգոստոսի 5-ին ունեցած ելույթի համատեքստը և բովանդակությունը»,-ասված է Բաքվին ուղղված Հայաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը արդեն երրորդ օրն է՝ շարունակում է լայն քննարկումների թեմա մնալ նաև հայաստանյան փորձագետների համար: Երկրի ղեկավարի առաջ քաշած մի շարք թեզեր որոշներն անիրատեսական են համարում, մյուսներն էլ վստահ են, որ վարչապետը երկրի զարգացման երկարաժամկետ պլան է ներկայացրել, որը դեռ մշակման կարիք ունի: Վերլուծաբաններին լսել է Վարդան Հովսեփյանը:
«Դատական համակարգն առողջացնելիս պետք է զգուշություն ցուցաբերել»,- կարծում է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը: Այսօր նա, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ու փաստաբան Մուշեղ Շուշանյանը անդրադարձել են ընդդեմ Հայաստանի կայացրած ՄԻԵԴ վճիռներին: Փաստաբանի խոսքով՝ Հայաստանի դատական համակարգը ներկա վիճակով ունակ չէ վերանայել նախկինում թույլ տրված սխալներն ու մարդու իրավունքների խախտումներով որոշումները։ Նա ասել է, որ անգամ ՄԻԵԴ որոշումների հրապարակումից հետո Հայաստանի վերաքննիչ դատարանը հրաժարվում է կատարել դրանք։
«Մենք կարողացել ենք այնպես անել, որ ապահովենք Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ու զերծ պահենք ցանկացած օտարերկրյա ուժերի միջամտությունից»,- Ստեփանակերտում լրագրողներին ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա նաև հերքել է հրապարակումներն այն մասին, թե հրահանգ կա կոծկել ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործը։ «Հայտարարվել է գործի ավարտ ու առաջիկայում կուղարկվի դատախազություն օրինականությունը ստուգելու ու հետագա ընթացքը որոշելու համար»,- ասել է ԱԱԾ տնօրենը:
Հաշված օրեր հետո «Մուլտի Գոլդ» ոսկերչական կենտրոնը փոքր ու միջին բիզնեսի մի քանի հազար ներկայացուցիչների առաջ կբացի դռները: «Առինջ մոլի» հարևանությամբ կառուցված գեղեցիկ ու ինքնատիպ հսկա կառույցը ՓՄՁ ներկայացուցիչների համար բիզնեսը զարգացնելու լավագույն հնարավորությունն է: Նկատի ունենալով մարդկանց սոցիալական վիճակը՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների բաժնեմասերի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը «Մուլտի գրուպ» կոնցեռնի կառավարիչներին առաջարկել է տաղավարները ՓՄՁ ներկայացուցիչներին մեկ տարի ժամկետով տրամադրել անվճար, և կառավարիչները նման որոշում են կայացրել:

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի շնորհիվ ԻՍԿԱ ազգային ավանդական կարատեի ասոցիացիայի սաները արձակուրդը կանցկացնեն Հանքավանում: Մեդալակիրների ավտոբուսն ուղևորվել է Հանքավանի «Արագած» ճամբար: Հիմնադրամը նաև հոգացել է երեխաների ու պատանիների ապահով տեղափոխման հարցը: Նրանք հանգստավայր են ուղևորվել հարմարավետ փոխադրամիջոցով: Այդ խնդրանքով «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին էին դիմել ասոցիացիայի ներկայացուցիչները: Կարատեի ասոցիացիայի փոխնախագահի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի աջակցությունը իրենք զգում են մշտապես:

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv