Items filtered by date: Երեքշաբթի, 13 Օգոստոսի 2019
Երեքշաբթի, 13 Օգոստոսի 2019 22:15

Էպիկենտրոն 13.08.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Նախօրեին ադրբեջանական կողմում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանը Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղից է: Նրա մասին գյուղացիները միայն դրական խոսքեր են ասում: Հարևանները երեկվանից ուշքի չեն գալիս, ասում են՝ տղան իրենց աչքի առաջ է մեծացել ու գոնե մեկ անգամ անշնորհք վարքով աչքի չի ընկել: Արայիկ Ղազարյանը սոցիալապես անապահով ընտանիքից է, յոթ ամիս առաջ էր մեկնել ծառայության: Եղբայրը՝ Արմենը, պայմանագրային զինծառայող է, հայրը լուրն իմանալուց անմիջապես հետո մեկնել է Արցախ, մայրն էլ սրտային հիվանդությամբ այժմ հիվանդանոցում է, նրան արդեն հայտնել են ահասարսուռ լուրը: Մեր գործընկեր Վարդան Հովսեփյանն է գնացել Արայիկ Ղազարյանի գյուղ, խոսել նրա հարազատների և համագյուղացիների հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել է մայրաքաղաքի աղբահանության ու «Սանիթեքի» հարցը: Քննարկումն ամբողջությամբ ուղիղ եթերով հեռարձակվել է վարչապետի ֆեյսբուքյան էջում: Հայկ Մարությանը մանրամասն ներկայացրել է «Սանիթեքի» հետ ունեցած բանակցությունների և առաջացած խնդիրների մասին: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է խնդիրը վերացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին և ընդգծել. պետք է «Սանիթեքին» պարտավորեցնել,որ նա կատարի իր պայմանագրային պարտականությունները: Նկատի ունենալով նաև աղբահանության վերաբերյալ պարբերաբար անցկացվող բողոքի ակցիաները՝ վարչապետը նշել է, որ «Սանիթեքի» գործողություններում միտում է տեսնում:

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կարծիքով՝ օգոստոսի 12-ին դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Ղազարյանը «աշխարհագրորեն մոլորվել է»: «Ցավալի դեպք է բոլորիս համար, բայց կարծում եմ՝ նորմալ է անցնելու»,- ավելացրել է նախարարը: Արցախի ՊՆ-ն իր հերթին հորդորել է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին, որոնք նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ, նաև պատրաստվում է դիմել միջազգային համապատասխան կառույցներին։

«Սանիթեքը» որոշել է աղբահանության փոխարեն բեռնափոխադրում կատարել. ՊԵԿ-ը նոր բացահայտումներ է արել: Կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր հայտարարել է, որ հարկային պարտավորությունների հաշվարկի համաձայն «Սանիթեք ինթերնեյշնլ» ընկերությունը 2018-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել մոտ 299 մլն դրամ, իսկ «Սանիթեք» հայաստանյան մասնաճյուղը` 280 մլն դրամ: Բացի այդ` պարզվել է, որ ընկերությունը չի ներկայացրել նախորդ տարվա բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշիվները: ՊԵԿ-ի վերջին բացահայտումները ՝ Իզաբելլա Հովհաննիսյանի տեսանյութում:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Երևանի 3 վարչական շրջանների ավելի քան 700 ծնող ու հարազատ հնարավորություն է ստացել տեսակցելու իրենց զավակներին ու բարեկամներին՝ Արցախում: Դավիթաշեն, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բնակիչները այցելել են Ստեփանակերտի, Մարտակերտի և Հադրութի զորամասերում ծառայող զավակներին: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ հիմնադրամն, ինչպես միշտ, հոգացել է ոչ միայն ծնողների և հարազատների հարմարավետ տեղափոխության հետ կապված բոլոր ծախսերը, այլև առաջին անհրաժեշտության պարագաներով հագեցած ծանրոցներ է պատրաստել հայրենիքի պաշտպանների համար: Ուղևորության ամբողջ ընթացքին հետևել է նաև «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Երևանի 3 վարչական շրջանների ավելի քան 700 ծնող ու հարազատ հնարավորություն է ստացել տեսակցելու իրենց զավակներին ու բարեկամներին՝ Արցախում: Դավիթաշեն, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բնակիչները այցելել են Ստեփանակերտի, Մարտակերտի և Հադրութի զորամասերում ծառայող զավակներին: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ հիմնադրամն, ինչպես միշտ, հոգացել է ոչ միայն ծնողների և հարազատների հարմարավետ տեղափոխության հետ կապված բոլոր ծախսերը, այլև առաջին անհրաժեշտության պարագաներով հագեցած ծանրոցներ է պատրաստել հայրենիքի պաշտպանների համար: Ուղևորության ամբողջ ընթացքին հետևել է նաև «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։