Items filtered by date: Չորեքշաբթի, 03 Հուլիսի 2019

Ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել «օրենքով գող», քրեական աշխարհում Անդիկ անունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանության վերաբերյալ: Հուլիսի 2-ի գիշերը՝ ժամը 23.10-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել 46-ամյա Անդրանիկ Հարությունյանի դին: Ոստիկանները պարզել են, որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Նոր Նորքի 5-րդ զանգվածից և որ հրազենի գործադրմամբ սպանությունը տեղի է ունեցել Միկոյան փողոցի 17-րդ շենքի բակում: Դեպքի վայրից հայտնաբերվել են ատրճանակի պարկուճներ, փամփուշտ, արնանման հետքեր, սպորտային պայուսակ, որը, նախնական տվյալներով, հանցագործությունը կատարած անձինն է։ Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Համացանցում են հայտնվել նաև Օրենքով գող Անդիկի վրա կրակելու կադրերը, որոնք ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխությունների և լրացումների փաթեթ՝ նշելով, որ նախագծերի ընդունմամբ զանգվածային լրատվության միջոցներին անվճար տեղեկատվություն կտրամադրվի իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից։ Օրենքի նախագիծը հարուցել է մասնագետների դժգոհությունը: «Էպիկենտրոնը» զրուցել է նրանցից մի քանիսի հետ, լսել կողմ ու դեմ կարծիքներ։ Թե ինչ հնարավոր ռիսկեր է պարունակում ԶԼՄ-ներին հաշվառելու,ապա անվճար տեղեկատվություն տրամադրելու նախագիծը՝ Հայկ Նավասարդյանն է պարզել:

Իսլամական պետության ահաբեկչական խմբավորումը թուլացել, սակայն չի վերացել: Ահաբեկչական կառույցի ադրբեջանցի զինյալները տեսանյութ են տարածել, Իլհամ Ալիևի վարչակարգին մեղադրել բոլոր հնարավոր մեղքերի համար և խոստացել տապալել անհավատների իշխանությունը: Տեղական և միջազգային մասնագետները նկատում են՝ հայրենադարձ ահաբեկիչների մի մասի դեմ Ալիևի ռեժիմը պայքարում է, մյուս մասին էլ փորձում օգտագործել հայկական պետությունների դեմ:

Չորեքշաբթի, 03 Հուլիսի 2019 16:52

Ֆրանսիան Ադրբեջանին զենք չի վաճառի

«Կարևոր է, որ Ֆրանսիան ձեռնպահ մնա Ադրբեջանի հետ ռազմական բալանսը խաթարող գործակցությունից»,- լրագրողների հետ ավանդական հանդիպմանը հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ֆրանսիայից զենքեր գնելու վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկություններին: Նա հիշեցրել է, որ դեռևս փետրվարին նախագահ Մակրոնը նշել էր, որ Ֆրանսիան, ի տարբերություն մյուս երկրների, միակն է, որ խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները, և երբևէ Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում: Աննա Նաղդալյանն անդրադարձել է նաև վերջին օրերի ուշագրավ մի քանի այլ զարգացումների:

Մեր երկրում առաջին անգամ անցկացվել է "IHC Armenia 2019" կրթական կոնֆերանսը՝ նվիրված ճողվածքների և որովայնի առաջնային պատի վերականգնողական վիրաբուժության արդի մեթոդներին: Այդ նպատակով Հայաստանում են հայտնի վիրաբույժներ Բելգիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից: Կոնֆերանսն իրականացվել է ամերիկահայ վիրաբույժ Թալար Թեջիրյանի նախաձեռնությամբ:

Այսօր առավոտից Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն ու մի խումբ քաղաքացիներ: Նրանք երկար ժամանակ է՝ պահանջում են կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը, և այսօր փորձել են հանդիպել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:

Աշխատանքային այցով Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը, նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ գործերով, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ: Ջերմ և բարեկամական զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցեր: Կողմերն անդրադարձել են «Բարգավաճ Հայաստան» և Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև հաստատված երկարամյա սերտ գործակցությանը՝ ընդգծելով, որ քաղաքական երկու ուժերին հաջողվել է էապես նպաստել հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը:

Չորեքշաբթի, 03 Հուլիսի 2019 08:23

Մուլտիկնիկ 03.07.2019

Published in Մուլտիկնիկ
Չորեքշաբթի, 03 Հուլիսի 2019 08:23

Էպիկենտրոն 03.07.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։