Items filtered by date: Ուրբաթ, 26 Հուլիսի 2019
Ուրբաթ, 26 Հուլիսի 2019 22:00

Էպիկենտրոն 26.07.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 26 Հուլիսի 2019 20:30

Անցուդարձ 26.07.2019

Published in Անցուդարձ

Աննախադեպ տապի մասին խոսում են ոչ միայն Հայաստանում: Եվրոպայում ջերմաստիճանը ժամ առ ժամ նոր ռեկորդներ է սահմանում: Հին աշխարհամասում շոգից փրկվում են քաղաքային լողավազաններում, այգիներում, մի մասն էլ ստիպված ժամանակավոր հեռանում է ցուրտ երկրներ: Ավելի հարավ, Իտալիայում, նույնիսկ լողավազանները չեն փրկում: Երկրի 14 քաղաքում եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր աստիճանն է հայտարարված:

Հուրգադայում 2 գիշեր անորոշության մեջ անցկացրած Հայաստանի 132 քաղաքացիները կառավարության ջանքերով վերջապես վերադառնում են տուն: Նրանց տեղափոխող օդանավն արդեն երկնքում է և Երևանի ժամանակով ժամը մոտ 21:20-ին վայրէջք կկատարի «Զվարթնոցում»: Գործադիրն այսօր անցկացրած արտահերթ նիստում որոշել է քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար պահուստային ֆոնդից  հատկացնել 47 միլիոն 198 հազար դրամ: Քանի որ չեղարկվել է նաև հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երևան չվերթը և նույն խնդրին, ըստ էության, բախվելու է ևս 100 քաղաքացի, հունական SpotAir ընկերության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն հուլիսի 26-ին և հուլիսի 29-ին Հուրգադա-Երևան չվերթներ կազմակերպելու համար: Իսկ ի՞նչ անել, որպեսզի հետագայում նման իրավիճակներ այլևս չկրկնվեն: Ոլորտի պատասխանատուններն ու ներկայացուցիչներն արձանագրում են, որ խնդրի լուծման ճանապարհն օրենսդրական կարգավորումներն են: 

Հերթական բողոքի ակցիան կառավարության մոտ: Ավտոներկրողները հիմա էլ դժգոհում են, թե արդեն մի քանի օր ճապոնական աճուրդները Հայաստանի օգտատերերին մեքենա չեն վաճառում: Ավտոներկրողները ենթադրում են, որ այս գործում կառավարության մատը խառն է:

Հայաստանը կունենա ազգային անվտանգության նոր ռազմավարություն: Նոր փաստաթուղթ մշակելու պատճառներն, ըստ անվտանգության խորհրդի քարտուղարի, բազմաթիվ են, քանի որ գործող ռազմավարությունը ստեղծվել է 12 տարի առաջ, իսկ դրանից հետո բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել: Գլխավոր մարտահրավերը շարունակում են մնալ Արցախի շուրջ զարգացումները: Արմեն Գրիգորյանը նկատել է, որ Երևան-Ստեփանակերտ հարաբերություններն այսօր գտնվում են լավ վիճակում: Խնդիրներ եղել են, բայց դրանք անցյալում են: Լրագրողների խնդրանքով ԱԽ քարտուղարն անդրադարձել է նաև վարչապետի՝ դավադիր ուժերի մասին հայտարարությանը:

Ուրբաթ, 26 Հուլիսի 2019 13:06

Բաքվի մեսիջները Հայաստանին

Հայաստանի և Ադրբեջանի բարձաստիճան պաշտոնյաների առաջիկա հանդիպումների ժամկետները դեռ հայտնի չեն, սակայն գործընթացը քնած փուլում չէ:  Բաքվից ժամանակ առ ժամանակ մեսիջներ են ուղարկում Հայաստան, որոնցում մեծ հաշվով նորություն չկա, ոչ էլ հետքայլ իրենց պահանջներից: Երևանում լսում, վերլուծում, հարկ եղած դեպքում էլ արձագանքում են Բաքվի ուղերձներին: Սա Երևանում տիրող տրամադրությունները շոշափելու Բաքվի միակ փորձը չէ, ժամանակ առ ժամանակ սահմանագիծ է ուղարկվում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Ժամանակակից պատերազմում չի կարող լինել հաղթանակ, առանց վճռական ու շեշտակի հարձակման: Թե ինչպես է պետք իրականացնել ջախջախիչ հարձակումը, դրա ի՞նչ պատմական դեպքեր են եղել, ներկայացրել է պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր նոր՝ «Հարձակման սիմֆոնիան կամ ջախջախման պատերազմի հասունացումը ռազմարվեստում» գրքում: Այն հայ սպաների համար է: Նոր գրքին առաջինը ծանոթացել է «Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբը, նաև հուշ ստացել:

«Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը սիրիացի գործընկերոջ՝ «Սաբաղ գրուպ» ընկերության ղեկավար Ամար Սաբաղի հետ այցելել է Արարատյան դաշտավայր, ծանոթացել իր իսկ նախաձեռնությամբ մեկնարկած սպիտակ ոսկու՝ բամբակի աճեցման գործընթացին: Պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են հաջողությամբ և այս պահի դրությամբ արդյունքը գոհացնող է: Խոշորամասշտաբ նախագիծը, որի շնորհիվ կստեղծվեն 1000-ավոր աշխատատեղեր, նպատակ ունի վերակենդանացնել Խորհրդային Հայաստանի հզոր տնտեսության մեծ հռչակ վայելող ճյուղը՝ բամբակագործությունը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։