Items filtered by date: Չորեքշաբթի, 19 Հունիսի 2019
Չորեքշաբթի, 19 Հունիսի 2019 22:15

Էպիկենտրոն 19.06.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր նախաձեռնել էր հանրային լսումներ` «Երևանի կանաչապատման արդի խնդիրները» թեմայով: Լսումներին հրավիրված են եղել ինչպես ավագանու բոլոր խմբակցությունների, այնպես էլ բնապահպանական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Իշխող «Իմ քայլը» խմբակցությունից, սակայն, որևէ մեկը լսումներին չի մասնակցել: Բաց քննարկման ընթացքում ավագանու անդամներն ու ոլորտի մասնագետները բարձրաձայնել են առկա խնդիրներն ու հանդես եկել տարբեր առաջարկներով:

«Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող մեզ վախեցնել»,- ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանին վերջերս նկատվող լարվածության աճի վերաբերյալ հարցին: Կառավարությանը հարց տալու համար հերթագրվել էր 45 պատգամավոր: Նրանք Նիկոլ Փաշինյանից և նրա կաբինետի անդամներից հետաքրքրվել են պաշտպանական, կրթական, առողջապահական, ճանապարհաշինական և այլ խնդիրների մասին: Հարցուպատասխանի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Արդարադատության նորանշանակ նախարարին:

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորը կրկին ինքնաբացարկ չի հայտնել: Երկրորդ նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը վերաբերում էր երեկվա նիստի ժամանակ դատավոր Արմեն Դանիելյանի գործողություններին: Ըստ պաշտպանի՝ դատավոր Դանիելյանը երեկ պարբերաբար և անհարկի ընդհատել է պաշտպաններին, արգելել նրանց՝ իր գործողությունների դեմ ներկայացնել առարկություններ, նաև հանդես գալ հայտարարություններով: Գլխավոր դատախազը միջնորդությունն անհիմն է համարել և նշել, որ այն միտում ունի արհեստականորեն ձգձգելու գործի քննությունը: Նիստի ժամանակ մեղադրող դատախազներն ու Արթուր Դավթյանը ներկայացրել են բողոքը՝ նշելով, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու՝ առաջին ատյանի որոշումն անհիմն է ու ենթակա է բեկանման: Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները պաշտպանել են բողոքը՝ դատարանից պահանջելով խստագույնս պատժել մարտի 1-ի զոհերի մեղավորներին: Նշենք,որ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա դատական նիստին չի ներկայացել:

Չորեքշաբթի, 19 Հունիսի 2019 19:45

Անցուդարձ 19.06.2019

Published in Անցուդարձ

Ազգային ժողովն այսօր շարունակել է աշխատանքը: Ընդունվել են մոտ մեկ տասնյակ նախագծեր: Դրանց թվում է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «Ապրիլի 16-ը հայ կինոյի օր հռչակելու մասին» Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի հեղինակած նախագիծը: Հավանության է արժանացել նաև հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվող «Վիճակախաղերի գովազդը սահմանափակելու մասին» օրենքի նախագիծը: Նիստի սկզբում նախորդ տարվա բյուջեի կատարողականն են ներկայացրել Ֆինանսների նախարարը, Կենտրոնական բանկի ու Հաշվեքննիչ պալատի նախագահները: Խորհրդարանական օրվա մանրամասները՝ Իզաբելլա Հովհաննիսյանի տեսանյութում:

Չորեքշաբթի, 19 Հունիսի 2019 16:30

Մուլտիկնիկ 19.06.2019

Published in Մուլտիկնիկ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ևս խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին: Նա կրկին անդրադարձել է Քննչական կոմիտեից ստացված 2-րդ ծանուցագրին, նշել, որ որևէ կապ չունի Աբովյանում տեղի ունեցած միջադեպի հետ: «Եթե գործը չբացահայտվեց, ուրեմն այն շինծու է և նպատակ է ունեցել ստվեր գցելու ընտրությունների վրա»,- նշել է Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ևս խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին: Նա կրկին անդրադարձել է Քննչական կոմիտեից ստացված 2-րդ ծանուցագրին, նշել, որ որևէ կապ չունի Աբովյանում տեղի ունեցած միջադեպի հետ: «Եթե գործը չբացահայտվեց, ուրեմն այն շինծու է և նպատակ է ունեցել ստվեր գցելու ընտրությունների վրա»,- նշել է Գագիկ Ծառուկյանը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։