Items filtered by date: Շաբաթ, 04 Մայիսի 2019
Շաբաթ, 04 Մայիսի 2019 20:30

Անցուդարձ 04.05.2019

Published in Անցուդարձ
Շաբաթ, 04 Մայիսի 2019 20:22

Էպիկենտրոն 04.05.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արարատի մարզում մասնակցել է «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային համաժողովին: Միջոցառմանը ներկա են եղել մի քանի տասնյակ սկսնակ գործարարներ, որոնք 16 ներդրումային առաջարկ են ներկայացրել: Իսկ ահա մարզի՝ արդեն կայացած ձեռնարկատերերը պատմել են իրենց հաջողությունների մասին: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության հիմնական խնդիրը ոչ թե մարդկանց ղեկավարելն է, այլ քաջալերելը: «Կառավարության ուղերձը քաղաքացիներին հետևյալն է. դուք ուժեղ եք և դուք կարող եք, դուք կարող եք զարգացնել և իրացնել ձեր ստեղծարար հմտությունները: Կառավարության հիմնական խնդիրն է քաջալերել ձեր բոլոր նախաձեռնությունները, և մենք այսօր ամենօրյա ռեժիմով հենց այս խնդիրն ենք լուծում»,-ընդգծել է վարչապետը: Նա նաև հայտնել է, որ մայիսի 8-ին հանդես է գալու մեծ ասուլիսով և կետ առ կետ ներկայացնելու է այն բոլոր փոփոխությունները, որոնք իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել Հայաստանում: Համաժողովին ներկա են եղել նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Նրանք պատասխանել են լրագրողների հարցերին:

Մայիսի 11-ին անցկացվելու է Արցախի ամենասիրված խորհրդանիշներից մեկի՝ ժենգյալով հացի երկրորդ փառատոնը: Այն կազամակերպվում է «Էկոտուրիզմ Արցախում» նախաձեռնության և «Հզոր հաթերք» ծրագրի շրջանակում: Նպատակն է վերաարժևորել ոչ նյութական մշակութային ժառանգությունը, ապահովել զբոսաշրջիկների մեծ հոսք: Փառատոնը հագեցած կլինի մշակութային բազմազան միջոցառումներով:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ու Ռևմատոլոգների հայկական ասոցիացիայի գործակցությամբ կայացել է ռևմատոլոգների 5-րդ ազգային գիտաժողովը: Միջոցառմանը մասնակցել է Եվրոպայից, Ռուսաստանից, նաև Հայաստանի տարբեր բուժհաստատություններից մոտ 250 բժիշկ: Հեղինակավոր բժշկական կենտրոններից և ասոցիացիաներից ժամանած հյուրերը ներկայացրել են ռևամատոլոգիայի արդիական խնդիրները, նաև բժշկության այս ճյուղի ձեռքբերումները:

Այսօր Արցախյան պատերազմի լեգենդար հրամանատար Մուշեղ Մխոյանի՝ «Վոժդ»-ի մահվան 28-րդ տարելիցն է: Մարտական ընկերները, Երկրապահ կամավորականներն ու ազատամարտիկի հարազատներն այցելել են Ծիծեռնակաբերդում գտնվող նրա շիրիմին, խնկարկել ու ծաղիկներ խոնարհել: Մարտական ընկերները հիշել են նրա սխրագործությունները պատերազմի դաշտում և նկատել` Մուշեղ Մխոյանի նման հերոսների շնորհիվ է, որ այսօր ամուր են Հայաստանի ու Արցախի սահմանները:

Այս տարի նշում ենք Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 74-րդ տարին: Պատերազմի հաղթական ավարտին մեծ ներդրում է ունեցել նաև հայ ժողովուրդը: Մեծ հաղթանակի 74-րդ տարեդարձին նվիրված միջոցառում էր կազմակերպել «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կենտրոնը: Համաժողովին մասնակցել են մեր երկրում հավատարմագրված դեսպանները, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, նաև զինվորականներ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։