Items filtered by date: Հինգշաբթի, 14 Փետրվարի 2019
Հինգշաբթի, 14 Փետրվարի 2019 22:30

Էպիկենտրոն 14.02.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Այսօր վաղ առավոտից Երևանում հանրային տրանսպորտը կաթվածահար էր: «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսների վարորդները հրաժարվում էին դուրս գալ երթուղի՝ պահանջելով, որ իրենց յոթ տարվա տնօրեն Էլբակ Թարփոշյանին աշխատանքից չազատեն: Վարորդները տեղեկացրել են, որ քաղաքապետարանն արդեն տնօրենի նոր թեկնածու ունի՝ ժամանակավոր պաշտոնակատար, մինչև նոր մրցույթի անցկացումը, որին իրենք դեմ են: Ավտոբուսի պարկ են ժամանել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Վերջինս էլ հայտնել է խնդրի միջանկյալ լուծման մասին: Որոշ ժամանակ միաժամանակ կպաշտոնավարեն և՛ հրաժարականի դիմում ներկայացրած տնօրենը, և՛ տնօրենի պաշտոնակատարը:

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը 12 օր է հացադուլի մեջ է: Նա լրատվամիջոցներին ներկայացրել է արտասահմանցի գործընկերների կոչ նամակը: Նրանք հորդորել են դադարեցնել հացադուլը և կոչ արել հայաստանյան իշխանություններին սատարել ռեժիսորի հանդեպ պարտավորությունը: Հովհաննես Գալստյանն ասել է, որ չի պատրաստվում հացադուլից դուրս գալ, ավելին՝ հորդորել է հասարակությանն ու պաշտոնյաներին աջակցել իրեն ֆիլմի նկարահանումների համար: Գալստյանը խոստացել է, որ դատարանում գործը հաղթելուց հետո աջակիցների գումարը կվերադարձն են:

Եվ այսպես, երկարատև քննարկումներից հետո 82 կողմ, 37 դեմ ձայներով ԱԺ-ն այսօր ընդունել է Կառավարության ծրագիրը: Դեմ են քվեարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ու «Լուսավոր Հայաստանը»: ԲՀԿ-ի անունից ունեցած ելույթում Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ կառավարության ծրագիրն այս տեսքով չի լուծելու սոցիալ-տնտեսական շատ խնդիրներ, եւ եթե իրենց առաջարկները մնան անարձագանք, ապա «Բարգավաճ Հայաստանը» դեմ է քվեարկելու, այնուամենայնիվ մնալու է իշխանության համախոհը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ասել է, որ տպավորություն կա, թե Կառավարությունը, կենտրոնանալով նախկին իշխանության գործողությունների վրա, կոծկում է այսօրվա պրոբլեմները: Քննարկման ավարտին եզրափակիչ ելույթով է հանդես եկել Վարչապետը: Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ընդդիմության քննադատությանը և հայտարարել, որ այսօր սկսում է երկրորդ քայլարշավը՝ այս անգամ դեպի տնտեսական հեղափոխություն:

Հինգշաբթի, 14 Փետրվարի 2019 20:40

Անցուդարձ 14.02.2019

Published in Անցուդարձ
Հինգշաբթի, 14 Փետրվարի 2019 19:26

Dr. Դավիթ 14.02.2019

Published in Dr. Դավիթ

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է՝ այն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար: Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է, իսկ նրա որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հատուկ քննչական ծառայությունն այսօր հրապարակել է Գրիգորյանին առաջադրված մեղադրանքների մանրամասները: Մ. Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ 228 միլիոն դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ 225 միլիոն դրամից ավելի վատնելու և շորթմամբ 37․101․100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։