Items filtered by date: Ուրբաթ, 04 Հոկտեմբերի 2019
Ուրբաթ, 04 Հոկտեմբերի 2019 22:00

Էպիկենտրոն 04.10.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 04 Հոկտեմբերի 2019 20:15

Անցուդարձ 04.10.2019

Published in Անցուդարձ

Հայաստանը պատրաստվում է աշնան բացառիկ իրադարձություններից մեկին: Երկու օրից Հանրապետության հրապարակում կտրվի տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի մեկնարկը: Միջոցառմանը մեր երկիրը հատուկ է պատրաստվել: 15 տարվա մեջ առաջին անգամ ՏՏ համաժողովը կսկսվի աննախադեպ երաժշտական ծրագրով: Երեկոն բազմաթիվ անակնկալներ ունի՝ նախ 15 երկրների պետական օրհներգերի միքսը կհնչի, ապա կներկայացվի ծրագրավորողների մշակած երաժշտությունը:

Աշխատավարձերի բարձրացում, նոր տեխնիկայի ձեռքբերում, լուծված և դեռ չլուծված խնդիրներ: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին: Նախարարը քաղաքական բնույթի հարցեր չի մեկնաբանել՝ բացառությամբ ԱԱԾ նախկին տնօրենի վերաբերյալ հարցին: Ֆելիքս Ցոլակյանն ասել է, որ ժամանակին ինքն է երաշխավորել, որ Արթուր Վանեցյանը ծառայության անցնի ազգային անվտանգության համակարգում, և չի զղջում դրա համար:

98 կողմ, 1 դեմ ձայնով, փակ-գաղտնի քվեարկությամբ ԱԺ-ն հավանության է արժանացրել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագիծը: Այսպիսով՝ ապահովվել է նախագծի ընդունման համար անհրաժեշտ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդը: Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ քվեարկությանը մասնակցել է 132 պատգամավորից 101-ը, 2 քվեաթերթիկ եղել է անվավեր: Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ նախագծին կողմ է քվեարկելու, իսկ «Բարգավաճ Հայաստանը» նշել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ նախագծի հիմնավորումները թույլ են, դրույթները՝ թերի, ժամկետները՝ խախտված:

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակներ Ռաֆայել Հուսեյնովը և Սեվինժ Ֆաթալիևան արցախյան հակամարտության հետ կապված իրենց ելույթներում մեղադրանքներ են հնչեցրել Հայաստանի իշխանության հասցեին: Նրանց սադրիչ ելույթներին կոշտ արձագանքել է Հայաստանի ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄիքայելՄելքումյանը: «Լսե՛ք ուրեմն, Լեռնային Ղարաբաղի տարածքն ի սկզբանե հայկական է եղել: Հայերը միշտ ապրել են այդտեղ, հիմա էլ են ապրում և հետո էլ միշտ պետք է ապրեն Լեռնային Ղարաբաղում»,- հայտարարել է Մելքումյանը: Իսկ վեհաժողովի այսօրվա նիստում նրա հերթական ելույթը նվիրված է եղել աշխատանքային միգրացիային:

Ինչպե՞ս են գնահատում Հայկ Մարությանի՝ «Սանիթեք»-ի հետ պայմանգիրը խզելու որոշումը Երևանի ավագանու անդամները: 3 խմբակցութունների անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները աղբահանության որակի ու «Սանիթեք»-ի՝ արբիտրաժ դիմելու հայտարարության վերաբերյալ: Երևանի քաղաքապետի մումուլի խոսնակն էլ նշել է, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկից զատ այլ օպերատորի ներգրավելու մասին քննարկում այս պահին չի ընթանում: Հակոբ Կարապետյանի խոսքով ՝ եթե այլ օպերատոր ներգրավելու որոշում կայացվի, և համայնքային հիմնարկն ունենա ռեսուրսների ավելցուկ, այն կարող է վարձակալությամբ տրվել այդ օպերատորին:

Արդեն 20 օր է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի Արմավիրի և Մասիսի խաղողի մթերման կայաններն աշխատում են գերհագեցած գրաֆիկով: «Մուլտի գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի՝ կոմբինատի կառավարիչներին արած առաջարկով մթերման կայաններն աշխատելու են այնքան ժամանակ, մինչև գյուղացին կհանձնի բերքի վերջին հատիկը: Մթերման կայան հասնելուց կարճ ժամանակ հետո գյուղացին հանձնում է բերքն ու որ ամենակարևորն է՝ հենց տեղում ստանում գումարը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։