×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Ուրբաթ, 31 Օգոստոսի 2018

Արթուր Հարությունյանի՝ սկանդալային Պալաչի վերջին հայտարարությունների վերաբերյալ ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնց մասին մանրամասներ է ներկայացել Պալաչի նախկին ընկեր, Քինգ դե լյուքս ընկերության նախկին տնօրեն Արթուր Դալլաքյանը: Բացի այդ  Գագիկ Ծառուկյան  բարեգործական հիմնադրամն այս պահին փաստեր է հավաքում, որոնք պատրաստվում է ներկայացնել նախաքննական մարմնին՝ մասնավորապես Քինգ Դե Լյուքսի սնանկության պատճառների մասին: Փաստաբան Ամրամ Մակինյանը նշել է, որ ընկերությունները կանխամտածված սնանկության տանելը քրեորեն պատժելի է և արդարադատության վերականգնման պարագայում՝ Պալաչն ինքն է պատասխանատվության ենթարկվելու:

Ուրբաթ, 31 Օգոստոսի 2018 21:25

Երևի, մաս 128

Published in Երևի

Հաշմանդամություն ունեցող մոտ 300 մարզիկ 3 օր շարունակ հաղթանակի համար  պայքարել են  <<Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ>> մրցույթի 7 մարզաձևում: Մարզիկները կարևոր են համարել իրենց նկատմամբ ուշադրությունը, պատկան մարմիններն էլ՝ խրախուսել նրանց կողմից մասսայական սպորտի հանդեպ սերը: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն է հանձնել մրցանակները:

Մեդալներ, հավաստագրեր, պարգևներ՝  հանրապետության վարչապետից: Նիկոլ Փաշինյանը հյուրընկլալել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողներին: Վարչապետի նստավայր էին այցելել նաև յուրաքանչյուր մարզում և Արցախում, ինչպես նաև մրցույթների յուրաքանչյուր տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրած աշակերտները, 2017-2018 ուսումնական տարին դպրոցը գերազանցությամբ ավարտած շրջանավարտները: Նիկոլ Փաշինյանը նրանց պարգևատրել է, հորդորել լավ սովորել, քանի որ կրթությունը ամենակարևոր միջոցն է սեփական առաքելությունը գտնելու համար:  

Պաշտոնավարման 100 օրն ամփոփելու հերթն այսօր էլ ՀՀ գյուղատնտեսության նախարարինն է եղել:«Նոր կառավարությունը գյուղատնտեսության աջակցությունը տեսնում է ոչ թե սոցիալական աջակցության բնագավառում, այլ արդյունավետության ու եկամտաբերության բարձրացմանը միտված ծրագերի իրականացման մեջ» , - ասել է Արթուր Խաչատրյանը: Անդրադառնալով գյուղմթերքի թանկացմանը՝ նա հայտարարել է, որ նախարարության համար ուղենիշային են մեծածախ շուկայի գները, իսկ թե ինչու են մանրածախ շուկայում գներն այլ, նախարարը դժվարացել է ասել: Իր հասցեին հնչող քննադատություններին էլ արձագանքել է. «Եթե ես լինեի նույնիսկ Ծերունի Խոտաբիչը, որևէ փոփոխություն չէի կարող անել:

Ուրբաթ, 31 Օգոստոսի 2018 11:30

Էպիկենտրոն 31.08.2018

Published in Էպիկենտրոն

,Բարգավաճ Հայաստանե կուսակցության մեծ ընտանիքին մաս կազմելու հայտ են ներկայացրել Աբովյան քաղաքի 2000-ից ավելի բնակիչներ: Այդ կապակցությամբ նրանց շնորհավորել և բարի երթ է մաղթել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Կուսակցության ղեկավարը հպարտությամբ է հայտարարել՝  այսօր, երբ երկիրը լուրջ փոփոխությունների շեմին է, մարդիկ իրենց հույսն ու հավատը շարունակում են կապել ԲՀԿ-ի հետ:  ,Այդ վստահությունն ինձ համար այս երկար տարիների կատարած աշխատանքի լավագույն գնահատականն էե,- ընդգծել է Գագիկ Ծառուկյանը:

,Բարգավաճ Հայաստանե կուսակցության մեծ ընտանիքին մաս կազմելու հայտ են ներկայացրել Աբովյան քաղաքի 2000-ից ավելի բնակիչներ: Այդ կապակցությամբ նրանց շնորհավորել և բարի երթ է մաղթել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Կուսակցության ղեկավարը հպարտությամբ է հայտարարել՝  այսօր, երբ երկիրը լուրջ փոփոխությունների շեմին է, մարդիկ իրենց հույսն ու հավատը շարունակում են կապել ԲՀԿ-ի հետ:  ,Այդ վստահությունն ինձ համար այս երկար տարիների կատարած աշխատանքի լավագույն գնահատականն էե,- ընդգծել է Գագիկ Ծառուկյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։