×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Երեքշաբթի, 26 Հունիսի 2018
Երեքշաբթի, 26 Հունիսի 2018 23:27

Էպիկենտրոն 26.06.2018

Published in Էպիկենտրոն

Լարված իրավիճակ Արշալույս գյուղում: Գեներալ Մանվել  Գրիգորյանի եղբորորդի գյուղապետ՝  Զարզանդ Գրիգորյանն  այսօր հանդիպել է արդեն մի քանի օր իր հրաժարականը պահանջող արշալույսցիների և համակիրների հետ: Հանդիպումն անցել է չափազանց լարված մթնոլորտում , հնչել են փոխադարձ վիրավորանքներ: Վերջում գյուղապետն առանց իրեն ընդդիմացողների հարցերին պատասխանելու հեռացել է:

Երեքշաբթի, 26 Հունիսի 2018 21:25

Երևի, մաս 80

Published in Երևի

Բրյուսելում մեկնարկել է ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի  7-րդ լիագումար նիստը, որին վեհաժողովի Հայաստանի պատվիրակության անդամների հետ մասնակցում է Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր,  ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Իվետա Տոնոյանը: Վեհաժողովն այսօր միաձայն հաստատել է նրա ներկայացրած «Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրներում ոչ ֆորմալ աշխատանքի և աշխատողների սոցիալական ապահովության խթանման մասին» զեկույցը: «Չգրանցված աշխատողներ ունենալու խնդիրը Եվրամիության բոլոր երկրների և հատկապես Արևելյան գործընկերության երկրների տնտեսությունների զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրներից է», - նշել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Զեկույցում մատնանշված են խնդրի կարգավորման ուղենիշներն ու երկարաժամկետ և կարճաժամկետ անելիքները:

Երեքշաբթի, 26 Հունիսի 2018 20:41

Անցուդարձ 26.06.2018

Published in Անցուդարձ

Երևանի ավագանու ամռան վերջին նստաշրջանին ներկա չի եղել քաղաքապետ Տարոն Մարգարյանը:Նրա փոխարեն նիստը վարել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Թոփ թեման Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի  ու «Երևան» հիմնադրամի գործունեության մասին հարցերն են եղել:

Երեքշաբթի, 26 Հունիսի 2018 16:30

Մուլտիկնիկ 26.06.2018

Published in Մուլտիկնիկ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է  Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան  Յոգեշվար Սանգվանի հետ: Քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հայաստանի քաղաքական նոր իրողությունից մինչև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի մեծացում և նոր բիզնես ծրագրերի իրականացում: Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ  Հայաստան է հրավիրել մեր երկրով հետաքրքրվող ավելի քան 140 հնդիկ գործարարի: Դեսպանը ողջունել է հայ-հնդկական գործարար կապերի հաստատմանն ուղղված նախաձեռնությունը՝ շեշտելով,  որ Հայաստանի նոր իրողության պայմաններում տեսնում է գործակցության լայն հնարավորություններ: 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։