Items filtered by date: Շաբաթ, 12 Մայիսի 2018
Շաբաթ, 12 Մայիսի 2018 23:00

Էպիկենտրոն 12.05.2018

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 12 Մայիսի 2018 20:20

Անցուդարձ 12.05.2018

Published in Անցուդարձ

Հայաստանի Հանրապետությունը ունի երիտասարդ սփյուրքի նախարար: Մխիթար Հայրապետյանը կառավարության ամենաերիտասարդ անդամն է: Նախարարը անկեղծացել է էպիկենտրոնի տեսախցիկի դիմաց ու պատմել՝ կառավարման իր տեսլականի մասին, խոսել է սիրո ու համերաշխության հեղափոխության ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին:

 

Երևանի և Մոսկվայի հարաբերությունը կփոխվի, սակայն միայն դեպի լավը, - Россия 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի առաջնորդը բարձր է գնահատել այն դիրքորոշումը, որը Ռուսաստանը ցուցաբերել է Հայաստանի ներքին քաղաքական վիճակի լարվածության պահին՝ ցույց տալով իր հարգանքը Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ: Նիկոլ Փաշինյանը ռուս լրագրողին ասել է, որ Մայիսի 14-ին Սոչի է գնալու լսելու, ծանոթանալու և ինչ-որ բան առաջարկելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում բանակի բարձրագույն սպայական կազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: Այս նշանակումն արտահայտում է այն քաղաքականությունը, որ մենք պատրաստվում ենք վարել զինված ուժերի զարգացման ուղղությամբ,- ասել է Վարչապետը: Ներկայացնելով նախարարի առջև դրված առաջնահերթությունները՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջին և ամենակարևոր խնդիրը բանակի մարտունակության շարունակական բարձրացումն է: Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է վերադառնալ հոգեհարազատ միջավայր: Նախկին նախարար Վիգեն Սարգսյանը արարողակարգային այդ միջոցառմանը ներկա չի եղել:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։