×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Ուրբաթ, 16 Մարտի 2018
Ուրբաթ, 16 Մարտի 2018 22:53

Էպիկենտրոն 16.03.2018

Published in Էպիկենտրոն

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն առանձնահատուկ կարևորություն է տալիս սոցիալական ուղղվածության ծրագրերին՝ խոշորացույցի տակ առնելով հանրության տարբեր շերտերին մտահոգող խնդիրները: Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ հիմնադրամ դիմած հարյուրավոր քաղաքացիներ, որոնք գտնվում են սոցիալապես դժվարին վիճակում, հերթական անգամ ֆինանսական աջակցություն են ստացել: Հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանը նշել է, որ նախաձեռնությունը նպատակ ունի փոքրիշատե մեղմելու սոցիալապես ծանր պայմաններում ապրող քաղաքացիների հոգսը: Նա վստահեցրել է, որ ծրագիրը շարունակական է լինելու:

Մարտի 23-ին լրանում է ՍԴ արդեն նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի 70-ամյակը: Հոբելյանի կապակցությամբ ԳԱԱ-ում այսօր տեղի է ունեցել  հոբելյանական նիստ, որի ժամանակ ներկայացվել է  Գագիկ Հարությունյանի վերջին քառորդ դարի գործունեությունն ու ձեռքբերումները:  Նիստի ժամանակ  ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը գիտնական Գագիկ Հարությունյանին պարգևատրել է ակադեմիայի բարձրագույն պարգևով, ոսկե մեդալով: Հոբելյանական նիստի ավարտից հետո Գագիկ Հարությունյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:

Սոցիալական ապահովության պետական ծառայության վերջին վեց ամսվա աշխատանքն է  ամփոփել ծառայության պետ Հովհաննես Սահակյանը: Նա անդրադարձել է ծառայությունների մատչելիության ապահովմանը, ոչ իրավաչափ ծառայությունների նվազեցման գործընթացի, միջազգային գործակցությանը:

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկել է Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծերի փաթեթը, որի վերաբերյալ հակասական կարծիքներ կային ոչ միայն քաղաքական ուժերի, այլև հանրության որոշ ներկայացուցիչների մոտ: Մանրակրկիտ քննարկումներից հետո Կրթության և գիտության նախարարությունն ու պատգամավորները կարևորագույն որոշ հարցերում կարողացել են գալ համաձայնության: Բուհի ղեկավար պաշտոնների համար առավելագույն տարիքը 70-ից իջեցվել է 65-ի:

Երկրորդ օրն է Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի հարաբերությունները երկկողմ սառեցված են: Անգլիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Գերմանիան համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ Ռուսաստանին մեղադրելով Մեծ Բրիտանիայի տարածքում նյարդային համակարգը կաթվածահար անող նյութ օգտագործելու համար: Հայտարարության մեջ նշված է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ  այդպիսի նյութ է օգտագործվել որակելով այն Մեծ Բրիտանիայի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն: 4 երկրները նշում են, որ այդ գործողությունը Քիմիական զենքի կոնվենցիայի և միջազգային իրավունքի հստակ խախտում է, որը սպառնում է բոլորի անվտանգությանը: Չորս երկրները կոչ են արել Ռուսաստանին որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ կատարել ստանձնած պարտականությունները: Քաղաքագետ Հակոբ Բադալյանի համոզմամբ երկու գերտերությունների հարաբերությունները երկար լարված կմնան: Ի՞նչ ճակատագիր է սպասվում Ռուս-բրիտանական հարաբերություններին: 

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն առանձնահատուկ կարևորություն է տալիս սոցիալական ուղղվածության ծրագրերին՝ խոշորացույցի տակ առնելով հանրության տարբեր շերտերին մտահոգող խնդիրները: Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ հիմնադրամ դիմած հարյուրավոր քաղաքացիներ, որոնք գտնվում են սոցիալապես դժվարին վիճակում, հերթական անգամ ֆինանսական աջակցություն են ստացել: Հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանը նշել է, որ նախաձեռնությունը նպատակ ունի փոքրիշատե մեղմելու սոցիալապես ծանր պայմաններում ապրող քաղաքացիների հոգսը: Նա վստահեցրել է, որ ծրագիրը շարունակական է լինելու:

Ուրբաթ, 16 Մարտի 2018 10:52

Անցուդարձ 16.03.2018

Published in Անցուդարձ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։