Items filtered by date: Երկուշաբթի, 26 Նոյեմբերի 2018
Երկուշաբթի, 26 Նոյեմբերի 2018 23:23

Էպիկենտրոն 26.11.2018

 

 

Published in Էպիկենտրոն

Ինչու՞ ընտրել Հանրապետականին: Քարոզարշավի առաջին օրը ՀՀԿ-ում պատասխանել են այս հարցին:« Մենք ունենք պատմություն, գիտելիքներ և փորձ»,- ասել են հանրապետականները, շեշտել՝ պատրաստ են ծառայելու հայրենիքին: Հանրապետականները գիտեն, ընդունել են սխալները: Բայց, ըստ նրանց, չի սխալվում միայն նա, ով չի գործում: Դիրքավորվում են որպես սկզբունքային ընդդիմություն:

«Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը մեկնարկել է Արագածոտնի մարզում, այնուհետև շարունակվել Շիրակում: Դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակտար Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ներկայացրել է վստահության քվե պահանջելու պատճառները, անդրադարձել «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի կետերին, խոսել Արցախի հիմնախնդրի մասին և հակադարձել քարոզարշավի առաջին օրվա ընթացքում հնչած որոշ հայտարարությունների: 

«Ժամանակն է»: Այս կարգախոսն է ընտրել խորհրդարանի արտահերթ ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը: Նոր ձևավորվող Ազգային ժողովը «Սասնա ծռերը» պատկերացնում են որպես անցումային խորհրդարան, որը գործելով մոտ երկու տարի, կարող է պայմաններ ու նախադրյալներ ապահովել ազգային պետության ստեղծման և նրա թռիչքային զարգացման համար:

«Քաղաքական հեղափոխությանը պետք է անհապաղ հաջորդի տնտեսական հեղափոխությունը»,- ներկայացնելով ԲՀԿ նախընտրական ծրագրի հիմնադրույթները, հայտարարել է ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համարը զբաղեցնող Միքայել Մելքումյանը: ԲՀԿ պատգամավորի թեկնածու Գևորգ Պետրոսյանի կարծիքով էլ, տնտեսությունից բացի հեղափոխություն պետք է իրականացվի նաև մյուս ոլորտներում: Պատգամավորի թեկնածուները հայտնել են, որ նախընտրական քարոզարշավին Գագիկ Ծառուկյանն անձամբ է մասնակցելու: ԲՀԿ առաջնորդը լինելու է Հայաստանի բոլոր մարզկենտրոններում , խոշոր քաղաքներում և բնակավայրերում:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»  են խաղացել ԱյԹի մասնագետները: Խաղի առաջնությունում մասնակից վեց թիմից հաղթող է ճանաչվել "Բեթ Քոնթրասթ" ընկերության թիմը: Խաղը բարեգործական է, մասնակիցներն այսկերպ իրենց ներդրումը կունենան «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության ծրագրերին: Խաղի գլխավոր հովանավորն է «Մուլտի Վելնես» մարզա-առողջարարական կենտրոնը , որը հաղթողներին համալիրի բազմաթիվ հնարավորություններից օգտվելու ուղեգրեր է նվիրել: 

Երկուշաբթի, 26 Նոյեմբերի 2018 16:30

Մուլտիկնիկ 26.10.2018

Published in Մուլտիկնիկ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։