Items filtered by date: Երկուշաբթի, 01 Հունիսի 2020
Երկուշաբթի, 01 Հունիսի 2020 22:04

Էպիկենտրոն 01.06.2020

 

 

Published in Էպիկենտրոն

«Պարետատունը քննարկում է դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը»,- հերթական ճեպազրույցում հայտարարել է վարչապետը: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ոստիկանության և տեսչական մարմինների գործունեությունը ցույց է տալիս, որ հակամահաճարակային կանոնները չպահպանող քաղաքացիները դեռ շատ են: Վարչապետը հորդորել է իր պատմությունը չկրկնել և շփումների ժամանակ մարդկանց վերաբերվել որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուր: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում 18-ից 20.000 կորոնավիրուսի ասիմպտոմ դեպք կարող է լինել, այսինքն՝ մարդիկ լինեն վարակված, սակայն, ախտանշան չունենան:

«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Արյունաբանական կենտրոնի բակում տեղի է ունեցել երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համերգ: Հետաքրքիր նախաձեռնությամբ են հանդես եկել կենտրոնում բուժված և բուժում ստացող երեխաները:

Հանրապետությունում շարունակվում են տեսչական մարմինների ստուգումները: Այսօր մի շարք ստուգայցեր են կատարվել Արաբկիր վարչական շրջանում: Մասնավորապես, ուշադրության կենտրոնում են եղել հանրային սննդի կազմակերպությունները, տրանսպորտային միջոցները, մանկապարտեզները: Ընդհանուր դիտարկումները ցույց են տալիս, որ ամենահաճախակի խախտումները գրանցվում են գեղեցկության սրահներում, դեղատներում և ստոմատոլոգիական կենտրոններում:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն նախատեսող փաթեթը: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունելու դեպքում արտակարգ դրության ավարտից հետո հնարավոր կլինի չեղարկել Հրայր Թովմասյանի և ՍԴ 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն: ԲՀԿ-ն դեմ է քվեարկել նախագծին, իսկ «Լուսավոր Հայաստանը» չի մասնակցել քվեարկությանը: Օրվա 2-րդ կեսին Գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազության 2019 թվականի հաղորդումը: Արթուր Դավթյանը, պատգամավորների հարցերին ի պատասխան, անդրադարձել է աղմկահարույց քրեական գործերին՝ Մարտի 1-ից մինչև Հոկտեմբերի 27:

Երևանում՝ Տերյան փողոցում, իր դռներն է բացել «Ալի Բաբա» ռեստորանը, որն առաջարկում է աշխարհում հայտնի դոների յուրատեսակ ընտրանի: Բացառապես տեղական ու թարմ հումքով պատրաստվող դոներները կարող եք ճաշակել նաև տեղում՝ ռեստորանի բացօթյա ու փակ սրահներում: Իսկ եթե ժամանակ չունեք այցելելու, գործում է առաքման ծառայություն: Ո՞րն է եվրոպական դոների անմահական համի գաղտնիքը. մանրամասները՝ տեսանյութում:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիա»-ի հայտն ամբողջությամբ չի բավարարի: Գազի սակագինը բնակիչ բաժանորդների համար չի թանկանալու, սոցիալապես անապահովների համար գործող սակագները ևս պահպանվելու են: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմել էր հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով: Առաջարկվում էր բոլոր սպառողների համար սահմանել միասնական 283.14 դոլար սակագին:

Երկուշաբթի, 01 Հունիսի 2020 16:52

Մինչև տարվա վերջ կտնկվի մոտ 3 միլիոն ծառ

Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառումը մոտենում է ավարտին: Մինչև հունիսի 5-ը կտնկվի երկու միլիոն ուռենու կտրոն, իսկ մինչև հուլիսի վերջը կավարտվեն ցանկապատման աշխատանքները: Դրանց ներգրավվել են մոտ 1000 քաղաքացիներ: Ծառատունկ կիրականացվի նաև աշնանը:

Որպես կանոն` մարդու նախասիրություններն ու նպատակները ձևավորվում են հենց մանուկ տարիքից: Մեր մարզիկներից գրեթե բոլորը չեմպիոն դառնալու մասին երազել են փոքր տարիքից: Ինչպիսի՞ն են եղել նրանք մանուկ հասակում, բնավորության ինչպիսի գծերով են աչքի ընկել, ով է եղել ամենաբկլիկն ու ամենաչարաճճին: Մեր սպորտային մեկնաբան Արամ Մանուկյանի անդրադարձը:

Շարունակվել է ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով նիստը: Դատաքննությունն ապացույցների հետազոտման փուլում է: Նիստի ընթացքում դատավոր Դավիթ Բալայանը ուշանալու համար կողմերին նկատողություն է արել: Հաջորդ դատական նիստին ապացույցների հետազոտման փուլը կավարտվի, կողմերի կարծիքները լսելուց հետո դատարանը կորոշի վկաների հարցաքննության հերթականությունը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։