Items filtered by date: Երեքշաբթի, 28 Ապրիլի 2020
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2020 21:56

Էպիկենտրոն 28.04.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Օրվա երկրորդ կեսին ԱԺ-ն քննարկել է պարետի դերն ու ընդունած ակտերի կարգավիճակը հստակեցնող օրինագիծը: Ընդդիմությունն արձանագրել է, որ եղել է օրենսդրական բաց, պարետը նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավունք չի ունեցել և հիմա փաստորեն անցումային դրույթներով դրանց հետադարձ ուժ է տրվում: Ավելի ուշ պատգամավորները լսել են արտակարգ դրության ընթացքում գործատու-աշխատող հարաբերությունների հստակեցմանը վերաբերող նախագիծը:

Բակո Սահակյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը վերաբերվող հարցեր: Վերջին տվյալներով Արցախում 8 հաստատված դեպք կա. 5 վարակվածներ արդեն բուժվել են: Շուտով տեղում թեսթավորման հնարավորություն կստեղծվի շնորհիվ բազմապրոֆիլ լաբորատորիայի:

Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել: Կորոնավիրուսի համաճարակի հակազդման նախադրյալներ ստեղծելու նպատակով գործադիրն առաջարկել է փոփոխություններ իրականացնել 2020թ.-ի բյուջեի նախագծում: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տնտեսական անկումն անխուսափելի է համարել և հավելել,որ կառավարությունը պետք է ստիպված ավելացնի արտաքին պարտքը: Ընդդիմադիրները հանդես են եկել առաջարկներով, ինչից հետո խորհրդարանում թեժ բանավեճեր են ծավալվել: Ալեն Սիմոնյանն ու Էդմոն Մարուքյանը միմյանց անձնական վիրավորանքներ են հասցրել:

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար Հայկ Մարությանը ոսկե մեդալով է պարգևատրել լուսային նկարիչ Վահագն Միքայելյանին և ձայնային ռեժիսոր Նարեկ Չախոյանին: Ավագանու այսօրվա նիստին որոշվել է կրկեսին հարակից պուրակն անվանակոչվել Լեոնիդ Ենգիբարյանի անունով: Ավագանու մեծամասնությունը կողմ է քվեարկել նաև Երևանի քաղաքային հակատուբերկուլյոզային դիսպանսերը փակելու նախագծին: Հարցի վերաբերյալ բանավեճ է սկսվել ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարի ու և առողջապահության նախարարի՝ «իմքայլական» խորհրդականի միջև:

Հեռավար ուսուցումը նախատեսվում է շարունակել մինչև ուսումնական տարվա ավարտը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ հանրապետության աշակերտների մի մասը տեխնիկայի բացակայության պատճառով հնարավորություն չի ունեցել մասնակցելու հեռավար դասապրոցեսին՝ տարեվերջի գնահատականները կնշանակվեն մինչև մարտի 13-ն աշակերտների ստացած գնահատականների միջին միավորով: Փոփոխություն է կատարվել նաև ԲՈՒՀ-երի ընդունելության պրոցեսում:

Հնարավորություն ունեցող, բայց կոմունալները չվճարող քաղաքացիների հոսանքը պետք է անջատվի,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սպեկուլյացիաները կարող են հանգեցնել էներգետիկ համակարգի փլուզման: «Կորնավիրուսը մինչև հաջորդ տարվա մարտ լինելու է,եթե չսովորենք ապրել բնականոն կյանքով, նաև կոմունալ վճարելով, մենք կոլապս ենք ունենալու»,-ընգծել է Փաշինյանը: Նա նաև հայտնել է, որ պարետատունն առաջիկա 10 օրում գնալու է սահմանափակումների նվազեցման:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությունը հասել է նաև Էրեբունու հանրակացարանների բնակիչներին և համայնքի ազատամարտիկներին: Սննդամթերքով լի կապոցները նրանց է փոխանցել Վահե Էնֆիաջյանը՝ հետաքրքրվելով բնակիչներին հուզող խնդիրների մասին: Սոցիալական ծրագրերին զուգահեռ հիմնադրամը քաղաքամայր Երևանում շարունակում է վարակազերծման ամենօրյա աշխատանքները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։