Items filtered by date: Երկուշաբթի, 27 Ապրիլի 2020

Այսօր բավական հագեցած է եղել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգը: Հատկապես բուռն է անցել համացանցում ատելության խոսքին վերաբերող հարցի քննարկումը: ՄԻՊ-ը մտահոգություն է հայտնել, որ ատելության մթնոլորտը համացանցից կարող է տեղափոխվել իրական կյանք: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ, մատնանշելով Լիճքի դպրոցի մանկավարժի սկանդալային կոչը, նշել է, որ եթե այս մեկ օրինակով չունենանք հստակ պատասխանատվություն, ապա պետք է արձանագրենք, որ խորհրդարանի ընդունած օրենքները որևէ հետևանք չեն ունենալու:

Ապրիլյան պատերազմի ընթացքում հայկական կողմն ունեցել է մինչև 400 հեկտար տարածքային կորուստ, «Էպիկենտրոնի» հարցին ի պատասխան ասել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ով այսօր ներկայացել էր քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով: Ըստ գեներալ-լեյտենանտի՝ 2016-ի ապրիլին ՊԲ-ն կատարել է իր առջև դրված խնդիրը. հաղթանակել է: Հարցին՝ արդյո՞ք իր կողմից բացթողում եղել է, Մնացականյանը պատասխանել է. «Իմ մասով էլ կա բացթողում, նոր հրամանատարը հաշվի է առնելու»:

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների կանխարգելման 3-րդ՝ ՓՄՁ-ների աջակցման միջոցառումից կարող են օգտվել 2019 թվականին 24-ից 500 մլն դրամի շրջանառություն ունեցող ձեռնարկությունները: Այս պահին 1200 դիմումներից հաստատվել է 5.2 մլրդ դրամ արժեքով 461 հայտ: Ծրագրում ներառված են մշակող արդյունաբերության, կացության, հանրային սննդի կազմակերպման, փոխադրումների ու պահեստային տնտեսության, զբոսաշրջային ծառայությունների, սպասարկման այլ ծառայությունների, առողջապահության ոլորտները: Ցանկը լրացվել է ևս 4 նոր ոլորտներով:

2020 թվականի ուսումնական տարին կավարտվի հեռավար ուսուցմամբ, առկա լսարանային դասեր չեն լինելու, մայիսին ևս հեռավար կրթությունը շարունակվելու է, Ֆեյսբուքյան եթերում ասել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Բոլոր առարկաների տարեվերջյան գնահատականները կամփոփվեն առաջին կիսամյակի ամփոփիչ և երկրորդ կիսամյակի էլեկտրոնային գնահատականների հիման վրա: Նախարարը ներկայացրել է նաև ԲՈՒՀ-երի ավարտական և ընդունելության քննությունների անցկացման կարգը:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է առաջին անհրաժեշտության սննդամթերք հատկացնել հանրապետության կարիքավոր, բազմազավակ ընտանիքներին, տարեցներին ու առողջական խնդիրներ ունեցող անձանց: Օգնության խնդրանքով օրեր առաջ ԲՀԿ տարածքային գրասենյակ էին դիմել Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչները: Պատասխանը չի ուշացել: ԲՀԿ ուսանողական խորհրդի ներկայացուցիչները տեղ են հասցրել առաջին անհրաժեշտության սննդամթերքով լի կապոցները: Սոցիալական ծրագրերին զուգահեռ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը ամենօրյա ռեժիմով շարունակել է կորանավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումները մայրաքաղաքում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։