Items filtered by date: Ուրբաթ, 24 Ապրիլի 2020
Ուրբաթ, 24 Ապրիլի 2020 21:55

Էպիկենտրոն 24.04.2020

Published in Էպիկենտրոն

Վերջին տարիներին քիչ չեն դեպքերը, երբ լսում ենք աշխարհի տարբեր երկրներից հայրենադարձվածների մասին: Համեմատաբար քիչ, սակայն ակնառու են հատկապես թուրքական միջավայրում ծնված մեր հայրենակիցների պատմությունները: Մեր տեսանյութի հերոսն իր գործունեության շնորհիվ կապող օղակ է դարձել Հայաստանում, Եվրոպայում ու Թուրքիայում բնակվող թուրքերի, քրդերի ու հայերի միջև: Թողնելով Ստամբուլի իր բնակարանը՝ վերջին մի քանի տարիներին Րաֆֆի Հերմոն Արաքսը հաստատվել է Հայաստանում:

Անթիլիասի վանական համալիրում տեղի է ունեցել Սուրբ և Անմահ Պատարագ, որից հետո Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ իր ոգեշունչ պատգամն է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսը:«Մեր ժողովրդի արդար իրավունքները պետք է քաղաքական և իրավական հիմնավորումներով հետապնդել միջազգային շրջանակներում:Պետք է լինել իրապաշտ»,- հայտարարել է Արամ Առաջինը: Ըստ Վեհափառ հայրապետի՝ պահանջատիրությունը հայ ժողովրդի համար լոզունգ չէ, դա ամենօրյա ապրում ու տագնապ է: «Մենք Թուրքիայից ցավակցություն, երկխոսություն չենք պահանջում, այլ միայն արդարություն՝ միջազգային օրենքի համաձայն»,- նշել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը՝ կոչ անելով հայ ժողովրդի բոլոր զավակներին վերանորոգելու պահանջատիրական կամքն ու հանձնառությունը:

Այս տարի համավարակի տարածումը Հայոց ցեղասպանության հիշատակության միջոցառումները խմբագրեց նաև Արցախում: Կորանավիրուսի վտանգը հաշվի առնելով՝ Ստեփանակերտում ավանդական ջահերթը չի կայացել: Իսկ այսօր առավոտյան մարդիկ Ստեփանակերտի հուշահամալիր են այցելել առանձին –առանձին, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել անմեղ նահատակների հիշատակին:

Վաղ առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարությունը: Նախքան հիշատակի միջոցառումների մեկնարկը, վարչապետը ուղերձ է հղել՝ ոճրագործության 105-ամյա տարելիցի կապակցությամբ: «Առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել: Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք՝ հիշում ենք և պահանջում»,- ասել է Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ ցեղասպանության ճանաչումը Հայաստանը համարում է ոչ միայն ազգային, այլև համամարդկային օրակարգի հարց: Ուղերձից և անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը Ծիծեռնակաբերդում Սրբոց նահատակաց բարեխոսական կարգ է կատարել:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի նախօրեին Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում մասնակցել է մոմավառության՝ ի հիշատակ 1.5 միլիոն անմեղ զոհերի: Խորհրդանշական արարողությանը մասնակցել են նաև Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ վառվել է 105 մոմ: Վերջին՝ 105-րդ մոմը վառել է Գագիկ Ծառուկյանը: Ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար հնչել է աղոթք առ Աստված: Այսօր ԲՀԿ նախագահը նաև ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի նախօրեին Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում մասնակցել է մոմովառության՝ ի հիշատակ 1.5 միլիոն անմեղ զոհերի: Խորհրդանշական արարողությանը մասնակցել են նաև Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ վառվել է 105 մոմ: Վերջին՝ 105-րդ մոմը վառել է Գագիկ Ծառուկյանը: Ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար հնչել է աղոթք առ Աստված:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։