Items filtered by date: Երկուշաբթի, 13 Ապրիլի 2020
Երկուշաբթի, 13 Ապրիլի 2020 22:14

Էպիկենտրոն 13.04.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Արտահերթ նիստից հետո կառավարության անդամները վարչապետի գլխավորությամբ գնացել են Բաղրամյան 19՝ խորհրդարանին ներկայացնելու արտակարգ դրությունը երկարացնելու մասին որոշումը: Ազգային Ժողովի հատուկ նիստին որոշման նախագիծը ներկայացրել, ապա պատգամավորների հարցերին պատասխանել է պարետ Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով՝ արտակարգ դրության երկարաձգման համար հիմք է ծառայել այն, որ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով առաջացած իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը:

Հայաստանի զինված ուժերի 6 զինծառայողները, որոնց մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, արդեն բուժվել են և մեկնել իրենց ծառայության վայրեր։ Զինված Ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը նպատակահարմար չի համարել հայտնել, թե քանի վարակակիր կա զինված ուժերում, սակայն վստահեցրել է՝ այդ թիվը փոքր է: Նա չի նշել նաև մեկուսացված զինծառայողների թիվը։

Կառավարությունն արտահերթ նիստում որոշում է ընդունել 30 օրով երկարաձգել Հայաստանում մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության գործողության ժամկետը: Այն կշարունակի ուժի մեջ մնալ ապրիլի 14-ից՝ ժամը 17:00-ից մինչև մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ: Գործադիրը նաև հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը: Շահառու են բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ-բաժանորդները, որոնց փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել բնական գազի սպառման գծով 10.000 , իսկ էլեկտրաէներգիայի սպառման գծով՝ 5000 դրամը: Փետրվար ամսվա ընթացքում սպառված բնական գազի և էլեկտրաէներգիայի դիմաց կառավարությունը կվճարի 50 տոկոսը:

Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ էր գումարել՝ քննարկելու «Դեղերի»,«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման» և «Լիցենզավորման» մասին օրենքներում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը: Հաշվի առնելով արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները՝ կառավարությունն առաջարկում է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը երկարաձգել ևս չորս ամսով: Առաջարկվել է նաև համաճարակային իրավիճակում բուժսպասարկում իրականացնող բժշկական ընկերություններին հնարավորություն տալ լիցենզիայով մատուցել չսահմանված ծառայություններ:

Արցախում ապրիլի 12-ից մայիսի 12-ը հայտարարվել է արտակարգ իրավիճակ: Նախագահի հրամանով ստեղծվել է պարետատուն, պարետ է նշանակվել պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Ապրիլի 14-ին նախատեսված նախագահի ընտրության 2-րդ փուլը, սակայն, կկայանա: Ուղերձով դիմելով արցախցիներին՝ Բակո Սահակյանն ասել է, որ հաստատված ժամկետներում ընտրությունների չանցկացումը կարող է առաջ բերել սահմանադրական ճգնաժամ՝ դրանից բխող բազմաթիվ անկանխատեսելի բացասական հետևանքներով:

Սթրեսային իրավիճակում մարդկանց օգնելու նպատակով ստեղծվել է հայ հոգեբանների ընդհանուր հարթակ ՝ http://www.hogeban.simplybook.me ։ Այս տիրույթում անվճար խորհրդատվություն է տրվելու սթրեսային վիճակում գտնվող տարբեր խմբերի՝ այդ թվում առողջապահության ոլորտի մասնագետներին, վարակվածներին կամ հնարավոր վիրուսակիրներին, մեկուսացվածներին: Թիմում ներառված են հանրապետության լավագույն հոգեբանները՝ 30-ից ավելի մասնագետներ:

Հայ առաքելական եկեղեցին երեկ տոնել է Քրիստոսի հրաշափառ Հարության կամ Սուրբ Զատկի տոնը: Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Տոնի առթիվ հայաստանյաց բոլոր եկեղեցիներում տոնական Սուրբ պատարագ է մատուցվել: Համավարակով պայմանավորված` եկեղեցական բոլոր արարողություններն անցկացվել են դռնփակ: Հավատացյալներին կոչ է արվել պատարագին հետևել առցանց եղանակով: Սուրբ Հարության տոնի առթիվ պատարագ է մատուցվել նաև Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ Աբովյանում կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը առաջին անհրաժեշտության սննդամթերք է տրամադրել նաև Երևանի Նոր Նորք վարչական շրջանի կարիքավոր ընտանիքներին: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը և հիմնադրամի ներկայացուցիչները սննդամթերով լի կապոցներն են տրամադրել նաև Նոր Նորքի հանրակացարանի բնակիչներին:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը առաջին անհրաժեշտության սննդամթերք է տրամադրել նաև Երևանի Նոր Նորք վարչական շրջանի կարիքավոր ընտանիքներին: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը և հիմնադրամի ներկայացուցիչները սննդամթերով լի կապոցներն են տրամադրել նաև Նոր Նորքի հանրակացարանի բնակիչներին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։