Items filtered by date: Չորեքշաբթի, 02 Դեկտեմբերի 2020
Չորեքշաբթի, 02 Դեկտեմբերի 2020 22:15

Էպիկենտրոն 02.12.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այսօր արժանապատվության երթ են անցկացրել: «Նիկոլ, դավաճա՛ն» և «Նիկոլ, հեռացի՛ր» վանկարկումներով նրանք Արամ Խաչատրյանի արձանի մոտից շարժվել են դեպի կառավարություն, Հանրապետության հրապարակում ծածանել հայոց եռագույնը: Երթի մասնակիցները հայտարարել են, որ վաղը՝ ժամը 18-ին, Երևանի տարբեր փողոցներում իրականացնելու են անհնազանդության ակցիաներ: Երթին մասնակցել են նաև քաղաքական գործիչներ, մտավորականներ:

Պատերազմից հետո առաջին անգամ նիստ է գումարել ԱԺ տնտեսական հանձնաժողովին կից ՓՄՁ խորհուրդը: Գործարարները բիզնես հիմնելու, զարգացնելու մոտիվացիայի խնդիր են տեսնում: Հանձնաժողովի նախագահը նիստն անվանել է «ռեսթարթը ազդարարող» հանդիպում: Լրագրողների հետ զրույցում Բաբկեն Թունյանն անդրադարձել է թուրքական և ադրբեջանական ծագմամբ ապրանքների ներկրման հարցերին:

Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից սահմանապահ զորքերի զինծառայող Արտակ Ժամակոչյանն առաջնագծում էր: Հոկտեմբերի 19-ին արկի պայթյունից զոհվեց Արտակը՝ նախքան այդ անցնելով հերոսական բազմաթիվ դրվագներ: Արտակի կինը՝ Հեղինե Մանուկյանը, վճռել է անցնել զինվորական ծառայության, շարունակել ամուսնու գործը:

Սյունիքը վտանգված է՝ ահազանգում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: ԲՀԿ-ական պատգամավորը մտավախություն ունի, որ GPS համակարգով սահմանազատում անելու դեպքում, օրինակ, Գորիսի որոշ բնակավայրերի մի քանի հազար հեկտար հողատարածքներ կարող են անցնել հակառակորդի տիրապետության տակ: Մելքումյանը խոսել է նաև Կապանի օդանավակայանի մասին: Ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու միակ ելքն, ըստ պատգամավորի, իշխանության օր առաջ հեռանալն է:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաները չեն դադարում: Այսօր բողոքի ցույց է տեղի ունեցել նաև վարչապետի հայրենի Իջևան քաղաքում: Ակցիայի մասնակիցները մեքենաներով ճանապարհ են փակել, քաշքշուկ է սկսվել ոստիկանների ու քաղաքացիների միջև: Կան բերման ենթարկվածներ:

Ղարաբաղի հարցը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստի գլխավոր թեմաներից էր: «Հայաստանը, հայ ժողովուրդն ապրում էին իրենց պատմության դժվարին ժամանակներից մեկը»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ Հայաստանի ղեկավարության կայացրած որոշումը համարելով շատ դժվար, բայց անհրաժեշտ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ռազմական գործողությունների դադարեցումից ավելի քան 3 շաբաթ անց առկա են մի շարք անհետաձգելի խնդիրներ: Վարչապետն առաջին հերթին կարևոր է համարել ռազմագերիների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակումը և անհայտ կորածների ճակատագրերի բացահայտումը:

Խաղաղապահ առաքելությունից զատ Ռուսաստանը Արցախին բժշկական և հումանիտար աջակցություն է տրամադրում, ռուս սակրավորներն ականազերծում են բնակավայրերի վտանգավոր տարածքները: Ռուսաստանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ Ստեփանակերտում տեղակայված ռուսական հատուկ նշանակության ջոկատի բժշկական ստորաբաժանման մասնագետները բուժօգնություն են ցույց տվել Ղարաբաղի 70 բնակչի: ՌԴ ԱԻՆ-ն էլ պատրաստվում է օգնել արցախցիներին ձմեռը հնարավորինս տաք անցկացնել:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։