Items filtered by date: Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2020
Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2020 22:55

Էպիկենտրոն 30.10.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնում են, որ 2-րդ նախագահը մտադիր է եղել մոտակա օրերին մեկնել Մոսկվա, սակայն վարակվել է կորոնավիրուսով: Քոչարյանն այժմ գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Նշվում է, որ Մոսկվա մեկնելու առաջարկը Քոչարյանին արել են Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը: 2-րդ նախագահն ընդունել է այդ առաջարկի նպատակահարմարությունը, սակայն երկրից ելքը հայտնի պատճառով փակ էր նրա համար: Վարչապետի հետ Ղուկասյանի և Սահակյանի խոսակցությունից հետո դատարանը թույլատրել է Քոչարյանին մեկնել երկրից՝ մինչև նոյեմբերի 7-ը ելքի ժամկետի սահմանափակմամբ և նրան վերադարձրել անձնագիրը:

«Այս պատերազմի գլխավոր հրձիգը եղել է Թուրքիան, որը Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների, նաև իր զինված ուժերի մի հատված տեղափոխել է Ադրբեջան»,- միջազգային մի քանի առաջատար լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը: Ի պատասխան հարցի, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսակետից ի՞նչ կարող է հայկական կողմը ակնկալել եվրոպական երկրներից՝ վարչապետը նշել է. Հայաստանն աշխատում է հույսը դնել առաջին հերթին իր, ապա այն երկրների վրա, որոնց հետ ունի փոխադարձ դաշնակցային պարտավորություններ:

Թուրքիայի արևմուտքում՝ Էգեյան ծովի շրջանում, հզոր երկրաշարժ է գրանցվել, որին հաջորդել է նաև ցունամին: Գրեթե 7 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումը գրանցվել է Իզմիրի նահանգում, որի հետցնցումները զգացել են Ստամբուլում, նաև Աթենքում: Կան բազմաթիվ ավերածություններ: Նախնական տվյալով՝ վիրավոր է 100-ից ավելի մարդ, կան առնվազն մեկ տասնյակ զոհեր, փլուզվել են 20-ից ավելի շենքեր:

Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ժորժ Դալիմանը ավարտել է այցն Արցախ: Տեղում իրավիճակին ծանոթանալու համար, իր հայրենիքում Արցախի շահերն առաջ մղելու և խաղաղության այլընտրանքի բացակայությունն ապացուցելու համար փաստեր որոնող պատգամավորը մի քանի օրով դարձել է Արցախում տեղի ունեցող դրամայի գործող անձերից մեկը. նա ապաստարան է իջել ոչ թե հարցախույզերի համար, այլ ռումբերից պատսպարվելու: Արցախի մեր գործընկերների ուղարկած տեսանյութը:

Հակամարտության գոտու դիրքերից մեկում օրեր առաջ մեր ժամկետային զինծառայողներն ու իրենց սպաները հետ են շպրտել թշնամու՝ 100 հոգանոց հարձակվող խմբին: Շուրջ երեք ժամ է տևել դիմադրությունը: Դիրքի պահպանությունը տղաներն այսօր էլ շարունակում են փառահեղ իրականացնել: Առաջնագծի հերոսապատումը հյուսիսային ուղղությունից՝ տեսանյութում:

MMA-ի հայազգի մարտիկ Գեղարդ Մուսասին նվաճել է հերթական չեմպիոնական տիտղոսը ու իր հաղթանակը նվիրել է հայ ազգին: Հաղթանակից հետո հայ մարզիկը ութանկյունում եղել է հայոց եռագույնով և խոսել պատերազմական իրավիճակի մասին: Մեր շատ չեմպիոններ այս օրերին Արցախում են ու հենց տեղում են իրենց աջակցությունը ցուցաբերում հայրենիքին ու հայ զինվորին: Ոմանք զենքը ձեռքին հերոսական պայքար են մղում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական հրոսակախմբերի դեմ:

Արցախցի կանայք շարունակում են բողոքի ակցիաներ անցկացնել այն երկրների դեսպանատների դիմաց, որոնք շարունակում են լուռ մնալ կամ հանդես գալ պրոադրբեջանական հայտարություններով՝ Արցախում իրականացվող ադրբեջանա-թուրքական ագրեսիայի վերաբերյալ: Այսօր ցուցարարները խաթարել են մեր երկրում Մեծ Բրիտանիայի դեսպանատան խաղաղ առօրյան: Արցախցի կանայք իրենց հետ նավթով լցված շշեր և նամակ են տարել՝ դեսպանին փոխանցելու նպատակով:

Քարինտակ գյուղից արևելք ընկած մեկ -երկու գյուղից ադրբեջանական դիվերսանտները մաքրվել են, հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը: Նա ավելի վաղ նշել էր, որ նախորդ օրերի համեմատ՝ այսօր հարավային ուղղությամբ՝ Արաքս գետից հյուսիս ընկնող ճակատում մարտերի ինտենսիվությունը բարձրացել է: Գիշերը ՊԲ-ն ոչնչացրել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ: Հայ զինծառայողների առաջացրած գիշերային հրավառության կադրերը ողողել են համացանցը:Հրապարակվել է նաև տեսանյութ, թե ինչպես է ոչնչացվում ադրբեջանական դիվերսիոն խումբը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։