Items filtered by date: Շաբաթ, 25 Հունվարի 2020
Շաբաթ, 25 Հունվարի 2020 22:00

Էպիկենտրոն 25.01.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 25 Հունվարի 2020 21:00

Դեպի Տոկիո 25.01.2020

Published in Դեպի Տոկիո
Շաբաթ, 25 Հունվարի 2020 20:00

Անցուդարձ 25.01.2020

Published in Անցուդարձ

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն արձագանքել է վարչապետի այսօրվա հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանին տալով 20 օր ժամանակ փաստեր ներկայացնելու համար: «Իշխանությանը ծառայություններ առաջարկելու վերաբերյալ» վարչապետի հայտարարությունը Թովմասյանը համարել է շինծու և իրականությանը չհամապատասխանող: ՍԴ նախագահն ասել է, որ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո նրա հետ հեռախոսով խոսել է ընդամենը երկու անգամ: «Մեկ անգամ նա ինձ խնդրել է Սահմանադրական դատարանի քննության առարկա միջազգային պայմանագրով քննությունն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում, քանի որ դա անհրաժեշտ է Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման համար:Երկրորդ անգամ հեռախոսազանգը եղել է իմ նախաձեռնությամբ՝ Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Անդրեաս Ֆոսկեուլեի Հայաստան այցելության շրջանակներում իր հետ հանդիպում կազմակերպելու առնչությամբ»,-նշել է Հրայր Թովմասյանը՝ ավելացնելով, որ երբեք առերես որևէ հանդիպում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, որը եղել է տեսախցիկների տեսադաշտից դուրս:

Սյունիքի մարզկենտրոն Կապանում ունեցած մեծ ասուլիսի ժամանակ վարչապետը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին:« 2018-ի մայիսից սկսած՝ սկզբում ամենօրյա, հետո ամենշաբաթյա,հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ»,-ասել է Փաշինյանը և ավելացրել.«Հրայր Թովմասյանն այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համպատասխան տեղը, որովհետեւ ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ո՛չ ունեցել եմ, ո՛չ ունեմ, ո՛չ էլ կունենամ»: Փաշինյանը մոտ 5 ժամ տևած ասուլիսի ընթացքում ներկայացրել է 100 նոր փաստ Նոր Հայաստանի մասին, անդրադարձել երկրում պետական հեղաշրջման փորձին, ուժային կառույցների ղեկավարներին, ապրիլյան պատերազմին, Արցախի հարցի բանակցային գործընթացին և բազմաթիվ այլ խնդիրներին վերաբերող հարցերին:

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը,հավանաբար, պատրաստ կլինի տարեվերջին, այն կդրվի հանրաքվեի: Մինչև այդ ստեղծվում է բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը կունենա 16 անդամ «Սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը պետք է լինի դատական համակարգի համապատասխանեցումը այսօրվա իրողություններին»,- հայտարարել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը բացառել է կառավարման համակարգի փոփոխությունը: «Կիսանախագահական համակարգը Հայաստանի 3-րդ հանրապետության ամբողջ ընթացքում մեր երկիրը ձախողած համակարգ է, և մենք դա գործնականում բոլորս տեսել ենք»,- ասել է կառավարության ղեկավարը:

«Մինչև «Գազպրոմ Արմենիա»-ն կորոշի դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` գազի սակագնի վերանայման հայտով, ընկերությունում պետք է անաչառ աուդիտ անցկացնել»,- կարծում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը: Քանի որ ոլորտը կարգավորում է պետությունը, ապա պետք է մտահոգված լինի ոչ արդյունավետ ծախսերի,կորուստների հայտնաբերմամբ: Անդրադառնալով օտարերկրյա ներդրումներին՝ տնտեսագետը նշել է,որ այսօրվա ամենաարդիական խնդիրը ներդրումային դաշտը կարգավորող օրենսդրության բացն է,որը պետք է հնարավորինս արագ կարգավորվի:

ԱԻՆ փրկարարներն այսօր վերսկսել են ռուսական արշավախմբի անդամների որոնողական աշխատանքները: Ժամը 11:30-ի սահմաններում փրկարարները մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են նրանց: Հիշեցնենք՝ 911 ծառայությունը երեկ 08.30-ին ահազանգ էր ստացել,որ Ռուսաստանի 6 քաղաքացիներից բաղկացած արշավախմբի անդամներից մեկի առողջական վիճակը վատացել է,անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արշավախումբը եղել է Վայող Ձորի և Գեղարքունիքի մարզերի սահմանագծին՝ Սելիմի լեռնանցքի մոտակայքում: Առավոտյան սկսված փրկարարական աշխատանքները երեկոյան ժամը 17.35-ին դադարեցվել էին ճանապարհի անանցանելիության պատճառով: ԱԻՆ-ը «էպիկենտրոն»-ին մանրամասներ է ներկայացրել:

«Երեկ Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը ինքն իր վրա է կրակել»: Այսօր հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և նշել, որ բոլոր հարցերի պատասխանը կտա նախաքննությունը: Նախարարը տեղեկացրել է, որ միջադեպի պատճառով տուժած մյուս զինծառայողի վիրավորումը թեթև է: Նախարարը Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ Երևանի քաղաքային պանթեոնում մասնակցում էր դեսպանատան կազմակերպած «Հիշատակի ճանապարհ» միջոցառմանը, որի նպատակն է Հայրենական Մեծ պատերարազմի 75-ամյակին ընդառաջ ևս մեկ անգամ արժևորել պատերազմի մասնակիցներին:

 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։